Հաստատել է` սեթեւեթելով

28/01/2009

ԱԺ նախկին պատգամավոր, «Արդարություն» դաշինքի նախկին անդամ Թաթուլ Մանասերյանը երեկ կայացած ասուլիսի ժամանակ չի հերքել առաջիկայում իր` փոխարտգործնախարար նշանակվելու մասին լուրերը: Հիշեցնենք, որ ըստ այդ լուրերի, նա զբաղեցնելու է արդեն նախկին ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի պաշտոնը. վերջինս արդեն նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: «Այդ լուրերն անհիմն չեն: Ինձ նման առաջարկ արվել է, բայց ուզում եմ ասել, որ նման առաջարկները միակը չեն, էլի առաջարկներ կան, եւ ես հիմա վաղաժամ եմ համարում դրա մասին ինչ-որ պատասխաններ տալ եւ ռեալ ասել, թե որքանով դրանք իրականություն կդառնան»,- ասել է Թ. Մանասերյանը, չմասնավորեցնելով, թե ուրիշ ինչ առաջարկներ են իրեն արվել: