Ադոնցը գնում է Բրյուսել

24/01/2009

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ առաջիկայում Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակվելու է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ եւ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը: Նա փոխարինելու է Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին, ով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նշանակվելու է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում: Իսկ թե ով է նրան փոխարինելու ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի եւ հայկական պատվիրակության անդամի պաշտոնում, դեռեւս որոշված չէ: