«Փետրվարին սպասվում է քաղաքական վերադասավորում, եւ որոշ կուսակցական ուժեր անվստահություն կհայտնեն վարչապետ Տիգրան Սարգսյանին»,- երեկ հրավիրված ասուլիսում նման կանխատեսում է արել Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա հայտարարել է, թե ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության աշխատանքի հետ կապված իշխանական ուժերի տարակարծությունները վկայում են, որ իշխանությունը բաժանված է: Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ իշխանությունը թուլացած է, չի կարող ազդեցություն չունենալ ներքաղաքական զարգացումների վրա: