Անելիքներ կան

17/01/2009

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Քննարկվել են 2009թ. ԱԺ եւ Եվրախորհրդի համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բազմաթիվ ծրագրեր ու մեծ անելիքներ կան այս տարում: Նա անդրադարձել է նաեւ ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցին Հայաստան` նշելով մեր երկրին առնչվող ԵԽ ԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ուղղությամբ արված քայլերը: