Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երեւանի քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը, որով Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ եւ դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով, եւ տուգանքի` 900.000 ՀՀ դրամի չափով: