Զիլինա-զիլինա, հոպ զիլինա

14/12/2008

Մեր տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը իր կամքով ստանձնել է ԱԺ-ում ամանորյա միջոցառումների կազմակերպչի դերը: Նա, թերեւս, լավ չպատկերացնելով փոխխոսնակի լիազորությունները, որոշել է ԱԺ տոնածառը զարդարելու «ծանր բեռն» իր վրա վերցնել: Եվ արդեն երկու օր է, ինչ նա ԱԺ տարբեր վարչություններին հանձնարարականներ է տալիս, թե ով ինչ պետք է անի այդ սաստիկ օրենսդիր գործում: