Ընդունել է

07/12/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ուկրաինայի նախկին վարչապետ, Ռեգիոնների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչին, որը Հայաստան է ժամանել 1988թ. երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքին: