Լիքը մեդալներ

10/12/2008

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին հրամանագիր է ստորագրել 1988թ. Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովին «Հայաստանի Ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում շնորհելու մասին` հանձնելով նրան Հայրենիքի շքանշան: Նույն օրվա այլ հրամանագրերով, Հայաստանում 1988թ. տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են. Յուրի Բատալինը` ՌԴ, Վալերի Ռուդակովը` ՌԴ, Նիկոլայ Բեխը` ՌԴ, Լեոնիդ Պոլոնսկին` ՌԴ: