Լսել է Մամեդյարովին

07/12/2008

«Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորում է հարկավոր՝ բոլոր կողմերի շահերի հաշվառմամբ եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- նախօրեին ելույթ ունենալով Հելսինկիում կայացած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդաժողովում, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նա ասել է, որ նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը «լավ հիմք է հակամարտության կարգավորման համար, բայց հրադադարի վերաբերյալ բանաձեւերը բավարար չեն»: «Հակամարտությունը պետք է քաղաքական կարգավորում ունենա բոլոր կողմերի շահերի հաշվառմամբ»,- հայտարարել է Մամեդյարովը: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտությունը անկայունության աղբյուրներից մեկն է, ուստի ԵԱՀԿ-ն պետք է առավելագույն ջանքեր գործադրի այն կարգավորելու համար: Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդաժողովում ելույթ չի ունեցել: