Գյուլը գնում է Մոսկվա

30/11/2008

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դեկտեմբերի 26-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա: Ըստ «Թուրքիե» թերթի, այցի ընթացքում ծրագրվում է Գյուլի հանդիպումը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, վարչապետ Վլադիմիր Պուտինի, Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Թերթի փոխանցմամբ, հանդիպումների գլխավոր թեման կհանդիսանա երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը եւ Կովկասի իրադրությունը: Ենթադրվում է, որ Գյուլը նաեւ կքննարկի երկու երկրների միջեւ առեւտրային շրջանառության հետագա մեծացման հնարավորությունը, որն անցյալ տարի կազմել է 28 մլրդ դոլար:

Ռուսաստան այցը Գյուլը կեզրափակի` ճանապարհվելով Կազան, որտեղ ծրագրվում է նրա հանդիպումը Թաթարստանի ղեկավար Մինթիմեր Շայմիեւի հետ: