Մումբաի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ տիկին Պրատիբհա Պատիլին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա Մումբաի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության, հարյուրավոր զոհվածների ու վիրավորների մասին: ՀՀ ժողովրդի եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, Ձերդ Գերազանցությանն ու Հնդկաստանի ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում: Հայաստանը խստագույնս դատապարտում է ահաբեկչության այս վայրագ դրսեւորումը եւ իր զորակցությունը հայտնում բարեկամ Հնդկաստանին»: