քաղաքականություն

Ի՞նչն է իրականում գնահատելու Համարբերգը

23.11.2008

Այսօր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հատուկ այցով ժամանելու է Հայաստան` մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով ազատությունից զրկված անձանց հետ կապված իրավիճակը եւ այդ դեպքերի առնչությամբ իրականացվող հետաքննությունը գնահատելու նպատակով: «Ես նպատակ ունեմ գնահատել ազատազրկված անձանց իրավիճակը եւ այն առաջընթացը, որը գրանցվել է մարտյան իրադարձությունների համար պատասխանատուներին ի հայտ բերելու առումով»,- այցից առաջ ասել …

կարդալ ավելին

Դաշնակներից լավ բան չսովորեն

23.11.2008

Դեկտեմբերի 2-ին տեղի է ունենալու «Նոր Ժամանակներ» կուսակցության համագումարը: Այդ մասին երեկ մեր թղթակցին ասել է կուսակցության վարչության անդամ Էմանուել Մարգարյանը: Համագումարը լինելու է փակ: Է.Մարգարյանը նաեւ ասել է, թե համագումարի ժամանակ կքննարկվեն ներքաղաքական զարգացումների հետ կապված հարցեր: «Բացի այդ, այս տարի լրանում է կուսակցության 5-ամյակը, եւ լինելու է կուսակցության հնգամյա գործունեության վերլուծությունը, գնահատականներ: Դրանից …

կարդալ ավելին

Սեմնեբին գոհ է ինքն իրենից

23.11.2008

«Եվրամիությունը Հայաստանի ղեկավարության հետ քննարկումներ էր ունեցել, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ հայկական կողմը ցանկանում է իմանալ, թե ինչպես են կայացվում որոշումները Եվրամիությունում, եվրոպական լավագույն օրինակներն այդ բնագավառում եւ Եվրամիության չափանիշները»,- մեկնաբանելով ՀՀ խորհրդականներ ուղարկելու Եվրամիության նախաձեռնությունը՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: «Խորհրդականների այս խումբը ռեսուրս է …

կարդալ ավելին

Գիտակցում են «խառնաժողովի» նպատակը

23.11.2008

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀԺԿ ակտիվի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են հասարակությանը հուզող տարբեր խնդիրներ՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ներկա փուլը եւ լուծման հնարավոր հետեւանքները, միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա եւ Հայ Ազգային կոնգրեսի հետագա անելիքները: Հանդիպման ընթացքում հայտնի է դարձել նաեւ, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպելու է ԵԽ մարդու …

կարդալ ավելին

«Ղարաբաղը կորցնելու մասին պնդումները սպեկուլյացիա է»,- ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը

23.11.2008

Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը փետրվարին նախագահական ընտրություններին մասնակցելուց հետո գրեթե «ընդհատակ» է անցել ու չի զբաղվում ակտիվ քաղաքականությամբ: Եվ թեեւ Վ. Մանուկյանը հրաժարվում է նաեւ հանդիպել լրագրողների հետ կամ մեկնաբանություններ տալ որեւէ հարցի վերաբերյալ, երեկ ԱԺՄ նախագահից փորձեցինք ճշտել` մասնակցելո՞ւ է արդյոք ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած …

կարդալ ավելին

Վախեցրել է Եվրոպային

23.11.2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Եվրոպայում ցանկացած պահի կարող են կրկնվել «բազմաթիվ փոքր վրաստաններ», որպիսին օգոստոսին Ռուսաստանի «ներխուժումն» էր: Այս հայտարարությամբ, ինչպես հաղորդել է իսպանական EFE լրատվական գործակալությունը, Սահակաշվիլին երեքշաբթի օրը Վալենսիայում հանդես է եկել ՆԱՏՕ-ի 54-րդ Խորհրդարանական վեհաժողովում: Վրացական պատվիրակությունը Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին մասնակցում է որպես հյուր եւ դաշինքին անդամակցելու հավանական թեկնածու: …

կարդալ ավելին

Պահանջում են լսումներ

23.11.2008

Նոյեմբերի 17-ին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից պաշտոնապես դիմել է հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին` ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ԱԺ լսումներ կազմակերպելու առաջարկով: Նամակում մասնավորապես ասված է. «Դեռեւս 2007թ. նոյեմբերի 3-ին «Ժառանգության» անունից Ձեզ էի դիմել ԱԺ-ում ԼՂ-ի հիմնախնդրի ու կարգավորման գործընթացի վերաբերյալ լսումներ կազմակերպելու առաջարկով: Սակայն դրա փոխարեն …

կարդալ ավելին

Առողջ ապրելակերպ՝ վերահսկիչ պալատում

23.11.2008

Հայաստանի Վերահսկիչ պալատի (ՎՊ) կողմից իրականացված վերջին աղմկահարույց բացահայտումներից հետո համապատասխան գերատեսչություններում սկսեցին խոսակցություններ շրջանառվել, թե Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին «քցում» են իր աշխատակազմ ներթափանցած ոչ պրոֆեսիոնալ մասնագետները: Ըստ այդ խոսակցությունների, հենց այդ ոչ պրոֆեսիոնալներն են պատճառը, որ Ի. Զաքարյանի յուրաքանչյուր ասուլիսից հետո շատերը հայտարարում են, թե ՎՊ կատարած ուսումնասիրությունները` կապված տարբեր գերատեսչություններում առկա …

կարդալ ավելին

Հավաքվելու են

23.11.2008

Նոյեմբերի 28-ին Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Ծրագրվում է, որ ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ՀԱՊԿ-ի կոալիցիոն ռազմական շինարարության մեխանիզմների կատարելագործման հարցերը: Նախատեսվում է, որ Նախարարների խորհրդի նիստում «ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հակաօդային պաշտպանության վիճակի, զարգացման հեռանկարների եւ ինտեգրացման մասին» զեկուցումով հանդես կգա ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության …

կարդալ ավելին

Նպատակը վախեցնելն է

23.11.2008

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոս Հարաշտին իր մտահոգությունն է հայտնել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանի դեմ նոյեմբերի 17-ի հարձակման առիթով: «Լրագրողի դեմ բռնությունը «սովորական» հանցագործություն չէ, որովհետեւ այն հարվածում է ժողովրդավարության հիմնարար ինստիտուտին` խոսքի ազատությանը»,- գրված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված Հարաշտիի նամակում: Հարաշտին իր նամակում նաեւ անդրադարձել է Հայաստանում …

կարդալ ավելին

Դորիան Գրեյի հայկական ֆենոմենը

23.11.2008

Նախորդ հինգշաբթի մեր նկարագրած նորօրյա հայ հերոսների շարքն, ինչպես նշել էինք, այդքանով չէր ավարտվում: Նրանց շարքին կարելի է ավելացնել «Անգլուխ ձիավորներին», որոնք մեր օրերում ավելի շատ «Անգլուխ ջիփավոր» են դարձել: Եվ Մարգարիտաներին, որոնք հանուն իրենց «Վարպետների»՝ պատրաստ են անգամ սատանայի հետ գործարք կնքել: Ավելացնենք` «15-ամյա «ջահել» նավապետներին», վաղուց կորած «Ռոբինզոններին», որոնց վերջին շրջանում, չգիտես ինչու, …

կարդալ ավելին

«Միացումը» բացահայտում է

23.11.2008

Երեկ մի շարք ուշագրավ բացահայտումներ են արել «Միացում» ազգային նախաձեռնության ղեկավարները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին՝ Վաղարշապատ եւ 18-ին՝ Արմավիր քաղաքների մշակույթի մայր օջախներում նրանք նախատեսել էին անցկացնել բաց սեմինար, որի ընթացքում պետք է ցուցադրվեր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» վավերագրական կինոնկարը: Նախատեսված էր նաեւ բանախոսություն ՝ «Հայաստանի ազատագրված տարածքները եւ Հայոց պետականության ապագան» …

կարդալ ավելին

Առանց իրական ընդդիմության

23.11.2008

Այսօր առավոտյան ժամը 11:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Հայաստանում գործող կուսակցությունների ղեկավարների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած խորհրդակցությունը: Ըստ Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանի` հանդիպմանը հրավիրվել են 65 կուսակցությունների նախագահներ: Սակայն նա չասաց, թե խորհրդակցությունն ինչ ձեւաչափով է լինելու: Կուսակցությունների ղեկավարները հարցե՞ր են տալու, …

կարդալ ավելին

Ազգի արժանապատվությունն աճուրդի առարկա չէ

23.11.2008

Գաղտնիք չէ, ոչ շատերի կարծիքով` Սերժ Սարգսյանը մեր երկրի ներքին քաղաքական հարցերի բազմակողմանի ձախողումը փորձում է կոմպենսացնել վարվող ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականությամբ: Սակայն դա իր ցանկալի արդյունքն առայժմ չի կարող տալ, քանի որ այս փոխկապակցված աշխարհում մեր երկրի ու նրա ղեկավարի իրական հնարավորությունների մասին տեղյակ են գործնականում քաղաքական դաշտի բոլոր ակտիվ խաղացողները` լինի դա …

կարդալ ավելին

Առանց խախտման

23.11.2008

Երեկ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում: Մոտ 10 րոպե տեւած դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Հայկական եւ ադրբեջանական կողմերից դիտարկումը անցկացրել են երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականների մասնակցությամբ: Դիտարկումը նախաձեռնել էր ԵԱՀԿ գործող նախագահի …

կարդալ ավելին

Հանդիպել են-1

22.11.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Մեթյու Բրայզային եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը: Ի դեպ, համանախագահները Ս. …

կարդալ ավելին

Հանդիպել են-2

22.11.2008

Շաբաթ օրը Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Լ. Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂՀ հակամարտության կարգավորման հեռանկարները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղբանտարկյալների հետ կապված խնդիրներ: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, մասնավորապես, բարձրացրել է …

կարդալ ավելին

Փորձել են ճեղքել թիկունքը

22.11.2008

«Նոյեմբերի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը ԼՂՀ զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ փորձել է ճեղքել ԼՂ պաշտպանության բանակի թիկունքը, սակայն ղարաբաղցի զինծառայողների ձեռնարկած գործողությունների արդյունքում ետ է մղվել նախկին դիրքեր` տալով առնվազն մեկ զոհ»,- այդ մասին նշված է ԼՂ ԱԳՆ` երեկ տարածած հայտարարությունում: ԼՂ ԱԳՆ-ն հայտարարության մեջ շեշտել է այն հանգամանքը, …

կարդալ ավելին

Տեր-Պետրոսյանին չեն հրավիրելու

22.11.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ժամանակ անդրադառնալով Հայաստանում ԼՂՀ հարցի շուրջ քաղաքական տարբեր ուժերի կողմից արված մեկնաբանություններին` հայտարարել է, թե «որպեսզի այս մի բաժակ ջրում ստեղծված փոթորիկը կարողանանք հանդարտեցնել, ես երեւի կհրավիրեմ քաղաքական կուսակցությունների նախագահներին եւ կփորձեմ լսել նրանց հարցադրումները, կփորձեմ պարզել, թե ի՞նչն է նրանց անհանգստացնում»: Նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը …

կարդալ ավելին

Փաթեթային խոստումների մարող փուլը

22.11.2008

«Առաջին հերթին, հռչակագիրը ցույց է տալիս լուծման ճանապարհը, այսինքն` հանդիսանում է, այսպես կոչված, ճանապարհային քարտեզ, երկրորդը` ապացուցում է կողմերի առաջ շարժվելու կամքը, ինչի մասին վկայում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրությունները: Մի խոսքով, կարելի է ասել, որ հիմք է ստեղծվել բանակցություններում ճեղքում կատարելու համար, եւ մենք պետք է օգտվենք դրանից»,- «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում` մեկնաբանելով …

կարդալ ավելին