Փորձել են ճեղքել թիկունքը

22/11/2008

«Նոյեմբերի լույս 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը ԼՂՀ զինված ուժերի դիրքերի հարավ-արեւելյան ուղղությամբ փորձել է ճեղքել ԼՂ պաշտպանության բանակի թիկունքը, սակայն ղարաբաղցի զինծառայողների ձեռնարկած գործողությունների արդյունքում ետ է մղվել նախկին դիրքեր` տալով առնվազն մեկ զոհ»,- այդ մասին նշված է ԼՂ ԱԳՆ` երեկ տարածած հայտարարությունում: ԼՂ ԱԳՆ-ն հայտարարության մեջ շեշտել է այն հանգամանքը, որ միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ԼՂՀ այցի ընթացքում: