Դեկտեմբերի 2-ին տեղի է ունենալու «Նոր Ժամանակներ» կուսակցության համագումարը: Այդ մասին երեկ մեր թղթակցին ասել է կուսակցության վարչության անդամ Էմանուել Մարգարյանը: Համագումարը լինելու է փակ: Է.Մարգարյանը նաեւ ասել է, թե համագումարի ժամանակ կքննարկվեն ներքաղաքական զարգացումների հետ կապված հարցեր: «Բացի այդ, այս տարի լրանում է կուսակցության 5-ամյակը, եւ լինելու է կուսակցության հնգամյա գործունեության վերլուծությունը, գնահատականներ: Դրանից հետո կլինի ինչ-որ ֆուրշետ կամ հատուկ հրավիրատոմսերով միջոցառում»,- ասել է ՆԺԿ վարչության անդամը: