Հանդիպել են-2

22/11/2008

Շաբաթ օրը Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Լ. Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂՀ հակամարտության կարգավորման հեռանկարները, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղբանտարկյալների հետ կապված խնդիրներ: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, մասնավորապես, բարձրացրել է բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության հարցը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Արտակ Զեյնալյանը: