Առանց խախտման

23/11/2008

Երեկ Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում: Մոտ 10 րոպե տեւած դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել: Հայկական եւ ադրբեջանական կողմերից դիտարկումը անցկացրել են երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականների մասնակցությամբ: Դիտարկումը նախաձեռնել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Նախորդ դիտարկումը կայացել էր սեպտեմբերի 30-ին` Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մերձակայքում, եւ կրկին անցել էր առանց միջադեպերի: