քաղաքականություն

Հեռանկարներ է տեսնում

22.11.2008

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներ է տեսնում: «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը միանշանակ հավաստեցին բարձր մակարդակով հանդիպումները շարունակելու իրենց պատրաստակամությունն ու մտադրությունը, ընդ որում` 14 տարվա ընթացքում առաջին անգամ դա արեցին փաստաթղթի տեսքով, որը նրանք ստորագրեցին»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել …

կարդալ ավելին

Իսկ ո՞վ է ԼՂ-ին հանել բանակցություններից

22.11.2008

«Այո, խնդրի լուծման ամենաարդյունավետ ձեւն այն է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դառնան բանակցային կողմ, որպեսզի նրանք մասնակցեն բոլոր բանակցություններին, եւ այդպես էլ լինելու է, այլ ճանապարհ ուղղակի չկա»,- անցած շաբաթվա վերջին ԼՂՀ կատարած այցի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ս. Սարգսյանի` Ղարաբաղում արված հայտարարություններն, ըստ էության, ուղղված էին նոյեմբերի 2-ին Մոսկվայում առանց ԼՂՀ …

կարդալ ավելին

«Ադրբեջանը շահագրգռված է ունենալ բարգավաճող, խաղաղ եւ կանխատեսելի հարեւան»

22.11.2008

– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «բավականին հավանական» է համարում, որ մինչեւ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին կհաջողվի համաձայնեցնել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները: Կողմերն իրո՞ք մոտ են դրան: – Ես կցանկանայի նման «հավանականության» հույս ունենալ, ինչպես նաեւ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում ձեւավորվող իրավիճակը, հուսալ, որ հայկական ղեկավարությունը սթափ վերլուծություն կկատարի, որպեսզի մենք հասնենք …

կարդալ ավելին

Բա հիմա ո՞վ է մեղավոր

22.11.2008

Անցած շաբաթավերջին, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, ադրբեջանական զինուժը Ֆիզուլիի կողմից հարձակում էր գործել ԼՂՀ սահմանի վրա: Ադրբեջանցիները մեկ անգամ էլ հարձակում էին գործել ԼՂՀ սահմանի վրա մարտի լույս 4-ի գիշերը Մարտակերտին մոտ գտնվող Լեւոնարխ գյուղի մոտակայքում: Այն ժամանակ իշխանություններն այդ հարձակման մեղքը բարդեցին ընդդիմության …

կարդալ ավելին

Թողեք հանգիստ կեղծենք ու կրակենք

22.11.2008

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ԼՂ հարցի հայանպաստ կարգավորման համար Ադրբեջանի նավթին հակակշռող մեր միակ ռեսուրսը կարող է լինել ժողովրդավարությունը: Ավելին` եթե հետեւենք ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի տրամաբանությանը, ապա մասնավորապես ղարաբաղյան հարցում մեր ոչ շահեկան վիճակի պատճառը հենց ժողովրդավարությունն է (՞): «Այո՛, մասամբ պարտվել ենք (ինֆորմացիոն պատերազմում.- Հ. Մ.), եւ այստեղ բացթողումներ …

կարդալ ավելին

Թթի օղին եւ փոխադարձ հարգանքը

22.11.2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը երեկ ԱՄՆ դեսպանատանը հանդիպեցին հայաստանցի լրագրողներին։ Մինչ այդ նրանք այցելել էին Բաքու, հետո՝ Ստեփանակերտ։ Իսկ ասուլիսից անմիջապես առաջ համանախագահներին ընդունել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դժվար է ասել՝ փակ դռների ետեւում ինչի՞ մասին էին խոսել նախագահն ու համանախագահները, որ վերջիններս ասուլիսին ներկայացան մոտ 20 …

կարդալ ավելին

Հանդիպել են

22.11.2008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ ԼՂՀ նախագահի Տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդման՝ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂՀ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի ուշադրության կենտրոնում է եղել վերջերս ՀՀ-ի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագիրը: Բ. Սահակյանն ասել է, որ Արցախում գնահատում են …

կարդալ ավելին

«Փոխզիջում, երեւի թե, այո, բայց զիջում՝ ոչ»

22.11.2008

– ԼՂՀ հիմնահարցն այս օրերին քաղաքական գործիչների, վերլուծաբանների, նաեւ լրատվամիջոցների քննարկման թիվ մեկ թեման է: Հնչող տեսակետներն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, թե մենք գնում ենք միակողմանի զիջումների: Արդյո՞ք դա այդպես է: – Ոչ, իհա՛րկե ոչ: Ուղղակի Հայաստանում որոշ քաղաքական ուժերի եւ նաեւ գործիչների թվում է, թե ընտրությունները չեն ավարտվել եւ ցանկացած առիթ օգտագործում են շահարկումների …

կարդալ ավելին

Ի վերջո, ո՞ւմ հայրենիքն է Աղդամը

22.11.2008

– Լեւո՛ն, Ղարաբաղի խնդիրն ընդդիմության առաջնորդի կարծիքով՝ հանգուցալուծման փուլում է: Շատ այլ վերլուծաբաններ գտնում են, որ քննարկումների ակտիվացումը վկայում է ընդամենը սառեցման հերթական փուլի մասին: Ըստ Ձեզ` ո՞ր կարծիքն է առավել հիմնավոր: – Հիմա առկա է, ինչպես դիվանագետներն են ասում` «բանակցությունների առարկա»: Այսինքն` ինչ-որ գործնական նախագիծ, տարբերակ այնպես է հանված քննարկման, որ ներգրավված կողմերը համարում …

կարդալ ավելին

Գտնվել է գյուղապետ

21.11.2008

Կապանի տարածաշրջանի Շիկահող համայնքում նոյեմբերի 16-ին անցկացվել են ՏԻՄ հերթական ընտրություններ: Համայնքի ղեկավար է վերընտրվել առաջադրված միակ թեկնածուն` գործող գյուղապետ Գեղամ Ղազարյանը (ՕԵԿ)` հավաքելով 91 ձայն: Քվեարկությանը 182 ընտրողից մասնակցել է 98-ը: Թեկնածուին դեմ է քվեարկել 2 ընտրող, 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Նույն օրն ընտրվել է նաեւ 4 ավագանի: Ավելացնենք, որ Շիկահողում ՏԻՄ ընտրություններ …

կարդալ ավելին

Ռիո դը Երեւանո

21.11.2008

Նոյեմբերի 25-ից Երեւանում կանցկացվի բրազիլական եւ իսպանական գեղարվեստական ֆիլմերի ցուցադրության շաբաթ: Հայաստանում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ընտրված են տարբեր ժամանակաշրջանի 6 ֆիլմեր, որոնք ցուցադրվելու են Հայաստանում Բրազիլիայի դեսպանատանը. ցուցադրությանը կարող է մասնակցել ցանկացած անձ: Կներկայացվի Բրազիլիայի եւ Իսպանիայի կինոմշակույթը, որպեսզի, ըստ Հ. Սեֆերյանի, հայ ժողովուրդը հնարավորություն ունենա ավելի մոտիկից ծանոթանալու դրանց: …

կարդալ ավելին

Պնդել է

20.11.2008

ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում` «Թուրքիայի դերը ապագայի կազմավորման գործում» թեմայով ունեցած ելույթում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կրկնել է Հայոց ցեղասպանության հարցը պատմաբաններին թողնելու մասին Հայաստանին արած իր նախկին առաջարկը: Հարցին, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի եւ նրա վարչախմբի՝ հայկական պնդումների հետ համաձայն լինելու դեմ ինչպիսի կեցվածք պետք է ցուցադրի Անկարան, Էրդողանն պասախանել է, թե …

կարդալ ավելին

Գնում է Մոսկվա

20.11.2008

Նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով Մոսկվա է մեկնելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այցի ծրագրում նախատեսված են հանդիպումներ ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

կարդալ ավելին

Ժամկետն ավելացվել է

20.11.2008

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանի որոշումը վիճարկող` «7-ի գործով» փաստաբան Լիպարիտ Սարգսյանի բողոքը: Կ.Փիլոյանը «7-ի գործով» 42 հատորանոց քրեական գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբանական խմբին վերջնաժամկետ էր սահմանել նոյեմբերի 10-ը: Երեկ դատավոր Արմեն Խաչատրյանը որոշել է փաստաբաններին տրված ժամկետը երկարաձգել մինչեւ դեկտեմբերի 1-ը:

կարդալ ավելին

Բա մնացած վե՞ցը

20.11.2008

«Չնայած որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին, թե Աղդամը հայկական չէ, Աղդամը պատմականորեն հայկական շրջան է»,- երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` նշելով, որ իրենք դեմ են հայկական տարածքները հայկական տարածքներով փոխարինելու մասին «որոշ քաղաքական ուժերի» առաջարկներին: Հիշեցնենք, որ տարիներ առաջ այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էր ԱԺ-ում հայտարարել, թե «Աղդամը …

կարդալ ավելին

Վիճարկելու են

20.11.2008

Անկախ նրանից, որ «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցում է փաստահավաք խմբի աշխատանքներին, «Ժառանգությունը» Սահմանադրական դատարանում վիճարկելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված Փաստահավաք խմբի օրինականությունը: Երեկ այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: «Ոչ ոք իրավունք չունի կարգադրել իրավաբանական անձ հանդիսացող «Ժառանգությանը», անկախ ինստիտուտ հանդիսացող Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, թե ինչ գործունեություն ծավալել, …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է Աֆյանը փոխում «ցուցմունքները»

20.11.2008

Երեկ հերթական ուշագրավ իրադարձությունն է տեղի ունեցել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում: Եվ կրկին օրվա հերոսը եղել է ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Վերջինս երեկ հայտարարել է, որ մարտի 1-2-ին իրավապահները կատարել են ՀՀ Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի հրամանները: Իսկ զավեշտն այն է, որ շուրջ երեք ամիս առաջ նույն Սաշիկ Աֆյանը նույն …

կարդալ ավելին

Սերժ Սարգսյանը` կրկին ԼՂ-ում

20.11.2008

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Ստեփանակերտ: Նշենք, որ այցի վերաբերյալ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: Հիշեցնենք նաեւ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա Ս. Սարգսյանի երկրորդ այցն է Լեռնային Ղարաբաղ: Ինչպես նախորդ, այնպես էլ այս այցը կապվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների հետ: Ընդ որում, …

կարդալ ավելին

Սարկոզին եւս

20.11.2008

Երեկ Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում Ֆրասիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, թե Եվրոպան ողջունում է ԼՂ հակամարտության հարցում ՌԴ նախաձեռնությունը:

կարդալ ավելին

Դեռ չեն որոշել

20.11.2008

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռեւս չի որոշել, թե ինչպես է քվեարկելու 2009թ. պետբյուջեի նախագծին: Այս մասին երեկ ասել է Վահան Հովհաննիսյանը` ընդգծելով, թե դա կախված է նրանից, թե կառավարությունն իրենց առաջարկների քանի տոկոսը կընդունի: Ի դեպ, նա գտնում է, որ բյուջեի վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի զեկույց-ուղերձը բյուջեում թվային առումով արտացոլված չէ:

կարդալ ավելին