Գտնվել է գյուղապետ

21/11/2008

Կապանի տարածաշրջանի Շիկահող համայնքում նոյեմբերի 16-ին անցկացվել են ՏԻՄ հերթական ընտրություններ: Համայնքի ղեկավար է վերընտրվել առաջադրված միակ թեկնածուն` գործող գյուղապետ Գեղամ Ղազարյանը (ՕԵԿ)` հավաքելով 91 ձայն: Քվեարկությանը 182 ընտրողից մասնակցել է 98-ը: Թեկնածուին դեմ է քվեարկել 2 ընտրող, 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Նույն օրն ընտրվել է նաեւ 4 ավագանի: Ավելացնենք, որ Շիկահողում ՏԻՄ ընտրություններ նշանակվել էին ավելի վաղ` հոկտեմբերի 12-ին, սակայն դրանք չկայացան` առաջադրումներ չլինելու պատճառով: