Ժամկետն ավելացվել է

20/11/2008

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանի որոշումը վիճարկող` «7-ի գործով» փաստաբան Լիպարիտ Սարգսյանի բողոքը: Կ.Փիլոյանը «7-ի գործով» 42 հատորանոց քրեական գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբանական խմբին վերջնաժամկետ էր սահմանել նոյեմբերի 10-ը: Երեկ դատավոր Արմեն Խաչատրյանը որոշել է փաստաբաններին տրված ժամկետը երկարաձգել մինչեւ դեկտեմբերի 1-ը: