Դեռ չեն որոշել

20/11/2008

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դեռեւս չի որոշել, թե ինչպես է քվեարկելու 2009թ. պետբյուջեի նախագծին: Այս մասին երեկ ասել է Վահան Հովհաննիսյանը` ընդգծելով, թե դա կախված է նրանից, թե կառավարությունն իրենց առաջարկների քանի տոկոսը կընդունի: Ի դեպ, նա գտնում է, որ բյուջեի վերաբերյալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի զեկույց-ուղերձը բյուջեում թվային առումով արտացոլված չէ: