Մեդալ է տվել

04/12/2008

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի Հանրապետության եւ Գազպրոմ ընկերության միջեւ ծավալվող համագործակցությունը` այն գնահատելով որպես արդյունավետ եւ հեռանկարային: Կողմերը քննարկել են նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին եւ շահագործմանը վերաբերող խնդիրներ: Ս. Սարգսյանը Միլլերին պարգեւատրել է «Պատվո շքանշանով»: