Ազատ են արձակել

30/11/2008

«Մարտի 1»-ի գործով երկու տարվա ազատազրկման դատապարտված Հուսիկ Բաղդասարյանը երեկ Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման` Հ. Բաղդասարյանի նկատմամբ սահմանվել է երկու տարի փորձաշրջան: Վճռաբեկ դատարանի տարածած մամլո հաղորդագրության համաձայն` վերաքննիչ քրեական դատարանի մայիսի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել Բաղդասարյանի շահերի պաշտպանը: Հիշեցնենք, որ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի մարտի 31-ի դատավճռով Հուսիկ Բաղդասարյանը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը», եւ դատապարտվել երեք տարվա ազատազրկման: