Ըստ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի Ս. Սարգսյանի` նախօրեին հանդիպումը կուսակցությունների ղեկավարների հետ ավելի «աշխատող ձեւաչափ է» հասարակական կարեւորության խնդիրները քննարկելու տեսակետից, քան Հասարակական պալատը: «Սա, բոլոր դեպքերում, ավելի աշխատող ձեւաչափ է, քան Հասարակական պալատը, որը պարզ չէ, թե ինչ հիմունքներով է ստեղծվել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ս. Դեմիրճյանը: Նա թեեւ մերժել էր Ս. Սարգսյանի հրավերը եւ չէր մասնակցել քննարկումներին, այնուհանդերձ, ողջունել է ԼՂՀ կարգավորման վերաբերյալ նախագահի վկայակոչած սկզբունքները: «Ցամաքային կապ ՀՀ-ի հետ, անվտանգության հստակ երաշխիքներ եւ ինքնորոշման իրավունքի իրացում,եւ, բնականաբար, սա պետք է դրական արձագանք ստանար մասնակիցների կողմից,- ասել է նա` հավելելով,- Սակայն, որքանով ես տեղյակ եմ, կոնկրետ խոսակցություն առկա բանակցային փուլի առումով չի եղել, Մադրիդյան սկզբունքները չեն գաղտնազերծվել»: