Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարեւորել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ վերջերս Մոսկվայում ստորագրված հռչակագիրը: «Ադրբեջանը 21-րդ դարում. հաջողության ռազմավարությունը» թեմայի շուրջ միջազգային կլոր սեղանի մասնակիցների հետ Բաքվում կայացած հանդիպմանը նա նաեւ ասել է, որ «հակամարտության խաղաղ կարգավորման հուսադրող պահեր կան»: Ալիեւը հայտարարել է, որ «Կովկասում խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատումից հետո»: