Բա սահմաննե՞րը

23/11/2008

«ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի համար գլխավորը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, իսկ մնացյալն ածանցյալ են»,- երեկ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հարցին՝ երբ իշխանություններն ասում են, թե ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում կարեւորը կարգավիճակն է, ապա ի՞նչ սահմաններով կարգավիճակի մասին է խոսքը, նա պատասխանել է. «Երբ կլինի կարգավիճակը, այն ժամանակ կծավալվեն հանրային բաց քննարկումներ, եւ ամեն ոք կասի սահմանների մասին իր տեսակետը»: Այսինքն` ԼՂՀ սահմանների հարցը քննարկման ենթակա՞ է: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Գ. Սահակյանը ասել է, թե «այդ հարցը պետք է լուծվի ժողովրդի տեսակետով, ԼՂ, ՀՀ ժողովրդի որոշումով: Եթե բոլորը, քաղաքական ուժերը, հասարակությունը սատարեն կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի տեսակետին, ապա սահմանների հարցն էլ կլուծվի մեզ համար դրական ձեւով»: