Կիսաքաջ ոստիկանը

23/11/2008

«Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ եւ «Հետք» կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի դեմ հարձակման կապակցությամբ հարուցված քր. գործում արդեն որոշակի փաստեր են ի հայտ եկել: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Աշոտ Միրիջանյանը` չմանրամասնելով, թե ինչ փաստերի մասին է խոսքը: Նա միայն ասել է, թե հանցագործության վայրում է եղել մի երիտասարդ ոստիկան, ով կրակել է գազային ատրճանակից, որից հետո հանցագործները փախուստի են դիմել: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ ոստիկանը չի հետապնդել հանցագործներին: Դրան ի պատասխան՝ նա պատասխանել է, թե մութ է եղել, եւ երիտասարդ ոստիկանը չի տարբերել` ով է տուժողը, եւ ով՝ հանցագործը: