Աշխարհահռչակ երաժիշտներ Ջիվան Գասպարյանը եւ Պիտեր Գաբրիելը, ով Հայաստան է այցելել Ջ. Գասպարյանի 80-ամյակը շնորհավորելու, երեկ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգելով 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակը: «Պետք է շարունակենք հնչեցնել Հայոց ցեղասպանության հարցը, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի այն, եւ հասնենք մեր նպատակին: Մենք կարող ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները լավացնել, բայց չպետք է մոռանանք ցեղասպանության փաստը»,- ասել է Ջ. Գասպարյանը: Իսկ աշխարհահռչակ երաժիշտ Պ. Գաբրիելը նշելով, որ տեղյակ է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին՝ ասել է. «Կարեւոր է ու ժամանակն է, որպեսզի Թուրքիան, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Անգլիան ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»: