Ռուսական «Պիվգորոդ-C» ընկերության գլխավոր տնօրեն Ե.Ալեքսանդրովան նոյեմբերի 7-ին բաց նամակ է հղել Հայաստանի նախագահին, վարչապետին եւ Դատական մարմիններին: «Պիվգորոդ-C» ընկերությունը 2007թ. հունիսի 1-ից Չարենցավանի հանքային ջրերի «Բջնի» գործարանի էքսկլյուզիվ ներկայացուցիչն է Ռուսաստանում: Ընկերության տնօրենը նամակում մտահոգություն է հայտնել գործարանի աշխատանքի դադարեցման կապակցությամբ: Նա նշել է, որ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշերը կարճ ժամանակում մեծ տարածում են գտել Ռուսաստանում, եւ դրանց դիստրիբյուցիան գործում է Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի տարբեր շրջանների տասնյակ խոշոր քաղաքներում: «Մեր անցկացրած մի շարք մարքեթինգային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Բջնի» ապրանքանիշը սպառողի գիտակցության մեջ նույնացվում է Հայաստան հիասքանչ երկրի հետ եւ դրական է անդրադառնում նրա վարկանիշին` որպես բարձրորակ ջրերի եւ մթերքների արտադրողիգ Խնդրում ենք անել ամեն ինչ` գործարանի աշխատանքը շուտափույթ վերականգնելու համար: Քանի որ գործարանի կողմից Ռուսաստանի շուկայի ժամանակին ապահովումըգ ժամանակակից իրողություններում, մեր կարծիքով, անկախ Հայաստանի համար համազգային մակարդակի խնդիրներից մեկն է»,- նշված է Ալեքսանդրովայի նամակում: