Բաքու-Երեւան

14/11/2008

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ժամանել է Ադրբեջան: Իսկ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Իսկ երեկ ուշ երեկոյան Բաքու պետք է ժամաներ նաեւ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Այսօր նրանք ժամանելու են Երեւան: