Շա՜տ դիվանագիտական պատասխան

13/11/2008

«Երբ մենք հասնենք այն փուլին, երբ ինչ-որ բան համաձայնեցված լինի, այդ առաջարկները քննարկման առարկա կլինեն հանրության առաջ: Հրապարակման ենթակա որեւէ փաստաթուղթ հիմա չունենք»,- երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի հարցին, թե որո՞նք են ի վերջո ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում դրված մադրիդյան սկզբունքները: «Տարիներ շարունակ բազմաթիվ առաջարկներ են արվել: Եթե ամեն այդպիսի առաջարկ հրապարակվի եւ հանրության կողմից քննարկվի, մենք որեւէ բանի չենք հասնի,- հայտարարեց արտգործնախարարն ու ավելացրեց բառացիորեն հետեւյալը,- Եթե ամբողջ գյուղով գնում են էշի պոչը կտրելու` այն չեն կտրի»: