Հարգանքից ելնելով

07/11/2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի օժանդակել հարեւան տարածաշրջաններում լարվածության օջախների վերացմանը, մասնավորապես, Մերձդնեստրի եւ ԼՂ հակամարտությունների կարգավորմանը: «Մենք այսուհետեւ էլ նպաստելու ենք հարակից տարածաշրջաններում անկայունության օջախների վերացմանը: Ելնելով գոյություն ունեցող ձեւաչափերի նկատմամբ հարգանքից՝ նպաստելու ենք մերձդնեստրյան եւ ղարաբաղյան հակամարտությունների կարգավորմանը, համագործակցելու ենք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, հասնելու ենք փոխընդունելի համաձայնությունների»,- ասել է Մեդվեդեւը: