Երեկ ԱԳ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Վրաստան: Մեր թղթակցի հետ զրույցում նա չի մանրամասնել, թե հատկապես ինչ նպատակով: Հիշեցնենք, որ Վ. Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիտաս» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է նաեւ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Ի դեպ, Վ. Օսկանյանը հոկտեմբերի 18-20-ն ընկած ժամանակահատվածում 10 օրով եղել է ԱՄՆ-ում: Այս այցի նպատակները եւս հայտնի չեն: Հիշեցնենք նաեւ, որ Օսկանյանի ակտիվությունը պայմանավորվում է առաջիկայում կուսակցություն ստեղծելու հեռանկարով: Իսկ այդ կուսակցության միջոցով, ըստ նույն վերլուծությունների, Ռոբերտ Քոչարյանը փորձելու է վերադառնալ քաղաքականություն: