Գնում է Շվեդիա

07/11/2008

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Շվեդիա: Ըստ ԱԳՆ Հասարակայնության հետ կապերի վարչության, այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի հետ: Նախատեսվում է Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ Ռեադիմիսիայի մասին համաձայնագրի ստորագրում: Էդվարդ Նալբանդյանը կհյուրընկալվի Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտում, որը հանդիսանում է Շվեդիայի ամենահեղինակավոր բուհերից մեկը: Ինստիտուտում Նալբանդյանը հանդես կգա ելույթով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ գերակայությունների վերաբերյալ: Նախատեսված է նաեւ Նալբանդյանի հանդիպումը արտահանողների շվեդական խորհրդի ղեկավարության հետ: Ստոկհոլմում կկայանա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը NASDAQ OMX ֆինանսական խմբի կառավարիչների, ինչպես նաեւ Ericsson ընկերության ղեկավարների հետ: Շվեդիայի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: