Նշմարում են

07/11/2008

Մոսկվայում նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հռչակագրի ստորագրումը հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԱՄՆ-ը դիտարկում է որպես քայլ առաջ: Երեկ ԱՄՆ նախագահական ընտրությունների կապակցությամբ հրավիրված ընդունելության ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը` նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նշմարվում են դրական զարգացումներ: Ըստ նրա՝ կարեւոր է, որ այդ առաջընթացը լինի բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ լուծման ճանապարհով: «Մինսկի խմբի համանախագահները շարունակում են հավատարիմ մնալ միջնորդական իրենց ձեւաչափին եւ աջակցում են, որ կողմերի միջեւ համաձայնություն լինի: Հույս ունենք, որ ԼՂ հարցի շուրջ համաձայնությունը կլինի մոտ ապագայում»,- ասել է դեսպանը: