քաղաքականություն

Նաեւ անվավեր

29.10.2008

Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային եւ 48 գյուղական համայնքներում հոկտեմբերի 26-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Ըստ թիվ 22, 23, 24 ընտրատարածքային հանձնաժողովների նախնական տվյալների, 5 քաղաքային համայնքներից 3-ի` Մարտունու (Բագրատ Հարությունյան, ՀՀԿ), Գավառի (Գուրգեն Մարտիրոսյան, ՄԱԿ) եւ Սեւանի (Գեւորգ Մալխասյան, ՀՀԿ) քաղաքապետերը վերընտրվել են: Վարդենիսում գործող քաղաքապետ Վարդան Բարսեղյանին հաղթել է նախկին քաղաքապետ, …

կարդալ ավելին

Ուզում են բարձրացնել սեփական աշխատավարձը

29.10.2008

Երեկ կրկին Ազգային ժողով էր բերվել օրենսդիր, գործադիր ու դատական մարմինների (բացառությամբ՝ դատավորների) պաշտոնյաների աշխատավարձը կրկնակի չափով բարձրացնելու նախագիծը: Հիշեցնենք, որ այդ նախագիծը կազմել էին կոալիցիոն պատգամավորները եւ ԱԺ-ում շրջանառության մեջ էին դրել դեռեւս այս տարվա գարնանը: Սակայն այդ ժամանակ այն արժանացավ պատգամավորների, նույնիսկ՝ կոալիցիային մաս կազմող ուժերի անդամ պատգամավորների մի մասի քննադատությանը: Բացի այդ, …

կարդալ ավելին

Կդիմեն Վենետիկի հանձնաժողովին

29.10.2008

Եթե ՀՀ կառավարությունն ԱԺ ուղարկի «Զինապարտության մասին» օրինագիծը, ըստ որի` բանակ են զորակոչվելու նաեւ բուհերի ուսանողները, ապա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դիմելու է Վենետիկի հանձնաժողով: Այս մասին երեկ հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ով դեմ է այս օրինագծի ընդունմանը: Ի դեպ, Ա. Հարությունյանը հիշեցրել է, որ իրենք գործակցում են Վենետիկի հանձնաժողովի հետ, այն …

կարդալ ավելին

Պարզաբանում է Ա. Հովսեփյանը

29.10.2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով նախորդ օրերին տեղի ունեցած աղմկոտ սպանություններին, մասնավորապես ասել է. «Իրականում վերջին 2-3 օրերի ընթացքում ՀՀ-ում իսկապես աղմկալի սպանություններ տեղի ունեցան: Մեկը` Ստեփանավանում, Ստեփանավանի նորընտիր քաղաքապետի նկատմամբ: Պետք է քննության ընթացքում գնահատական տրվի` արդյոք այդ կրակոցները տեղավորվո՞ւմ էին անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, թե՞ իրականացվել են այդ …

կարդալ ավելին

Բոլոր հնարավորությունները գործադրե՞լ են

29.10.2008

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ բակում տեղադրված հոկտեմբերի 27-ի զոհերի հուշաքարի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր կարծիքով` «այն հնարավորությունները, որ ուներ մեր պետությունն ամբողջությամբ, որքան հասկանում եմ, դրվել են գործի, եւ ինչքանով հնարավոր էր բացահայտել` բացահայտել են. բայց այս տեսակի գործերում կասկածի ստվերը միշտ էլ մնում է, որովհետեւ չի …

կարդալ ավելին

Օրենքներ են ստորագրվել

29.10.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 25-ին ստորագրել է ԱԺ ընդունած «Համայնքային ծառայության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Իրավական ակտերի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ֆինանսական …

կարդալ ավելին

Անվավեր է ճանաչվել

29.10.2008

ՀՀ վարչական դատարանը երեկ անվավեր է ճանաչել հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի քաղաքապետի ընտրությունները: Նոյեմբերի 2-ին Սիսիանում նշանակվել է վերաքվեարկություն` նույն թեկնածուների միջեւ: Սիսիանի քաղաքապետի համար առաջադրված է վեց թեկնածու` Վազգեն Բաբայան (ՕԵԿ), Սամվել Թանգյան (ՀՀԿ), Լավրենտ Սարգսյան (անկուսակցական, գործող քաղաքապետ), Տիգրան Պողոսյան (ՀՅԴ), Աղասի Հակոբջանյան (ԲՀԿ), Ռազմիկ Դանիելյան (անկուսակցական): Հոկտեմբերի 12-ին առավել շատ ձայներ էին …

կարդալ ավելին

Իսկ հարկատուներին հարցրե՞լ եք

29.10.2008

«2009թ. ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանմանը հատկացվելու է 2 մլրդ 562 մլն դրամ: Դրա մեջ մտնում է նաեւ նախագահի ինքնաթիռի պահպանման ծախսերը»,- երեկ Ազգային ժողովում 2009թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Զաքարյանը: Նա ասաց նաեւ, որ նախագահի աշխատակազմն ունի 343 աշխատող: Այս տարի ավելացել են եւս 3-ը, որոնք հաշվառված են ՀՀ …

կարդալ ավելին

Նա էլ հարցեր ունի

29.10.2008

«Ախր ո՞վ արեց, ո՞վ կազմակերպեց, ո՞վ ուղարկեց դրանց ԱԺ»,- «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության պարագլուխներ Նաիրի եւ Կարեն Հունանյանների հայրը` Հրաչյա Հունանյանը: «Մարդիկ ասում են՝ ով կազմակերպել ա, նա էլ թող տեր կանգնի տղաներիդ, բայց կկանգնի՞: Չի կանգնի»,- հավելել է նա: Հարցին, թե ո՞վ էր ուղարկել նրանց ԱԺ, Հ. Հունանյանը …

կարդալ ավելին

«Իրավիճակն անհույս չէ»

29.10.2008

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վստահեցնում է, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվող փորձագիտական փաստահավաք խմբում ինքը կամ իր ներկայացուցիչը «տեր են կանգնելու» մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իր` պաշտպանի ներկայացրած զեկույցին։ «Ես հանձնաժողովի անդամ եմ, եւ հեշտ չի լինելու այդ զեկույցը մոնտաժել: Ես կդառնամ այդ զեկույցին տեր կանգնողը հանձնաժողովում»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց Ա. Հարությունյանը: …

կարդալ ավելին

Սմբատ Այվազյանը չէր գնացել դատարան

29.10.2008

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի քրեական գործի քննությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի չունեցավ: Ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի` Այվազյանն ինքն է հրաժարվել մասնակցել դատական նիստին: Նախորդ նիստին վերջինս դատավոր Գագիկ Ավետիսյանից պահանջել էր գործի քննությունը չնշանակել հոկտեմբերի 27-ին, քանի որ այն իր համար սգո օր է: Դատավորը, սակայն, հրաժարվել էր: …

կարդալ ավելին

«Խառնաշփոթը մեզ որեւէ բանում չի օժանդակում»

29.10.2008

– Պարոն Նախագահ, ակտիվացել են ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումները, տրվում են տարբեր գնահատականներ, արվում են կանխատեսումներ: Իրականում մենք այսօր ո՞ր փուլում ենք: – Իրականությունն այն է, որ տեւական պասիվ ժամանակաշրջանից հետո ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ: Սա պայմանավորված է առնվազն երկու կարեւոր հանգամանքով` եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում ավարտվեցին նախագահական ընտրությունները, եւ …

կարդալ ավելին

Հրանտ Դինքին սպանողը կառույց է

29.10.2008

Թուրքիայի արդարադատության համակարգը շատ թերություններ ունի: Եվրամիության անդամակցության գործընթացում մի շարք օրենքներ փոփոխվեցին, սակայն դրանց կիրառումը խնդրահարույց է: Նման գնահատական է տվել Ստամբուլում սպանված` «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի շահերի պաշտպան Ֆեթիհե Չեթինը երեկ` Հ.Դինքի գործով դատավարության վերաբերյալ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան: Հ. Դինքի սպանության փաստով հարուցված քրեական գործով 19 անձ է անցնում, …

կարդալ ավելին

Միեւնույն է` լավ չեք ապրելու

26.10.2008

«Շատ վտանգավոր ենք համարում այն մտածելակերպը, որ տարածքները զիջենք ու հանգիստ ապրենք: Իմացե՛ք` հանգիստ չեք ապրելու, ավելի վա՛տ եք ապրելու: Դրա համար եկեք բոլորս միահամուռ ասենք, որ ոչ մի տարածք չենք զիջելու»,- անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին հրապարակումներին, թե` ավելի լավ է Հայաստանը որոշ տարածքներ զիջի Ադրբեջանին, երեկ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր …

կարդալ ավելին

Պատերազմ կամ պարտադրանք

26.10.2008

«Իմ կարծիքով՝ Ղարաբաղյան խնդիրն ունի միայն երկու լուծում` կամ ռազմական, այն էլ՝ հետագայում նորից հարց է առաջանալու, թե դրա արդյունքներն ով է ճանաչելու, կամ էլ միջազգային հանրությունը պիտի պարտադրի խնդրի լուծումն, ինչպես եղավ Կոսովոյի դեպքում: Այլ լուծում հնարավոր չէ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Պարոն Թորոսյանը չի պատկերացնում լուծման …

կարդալ ավելին

Դեռ չեն որոշել

26.10.2008

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ` չնայած փորձագիտական փաստահավաք խմբի ձեւաչափը հավասարակշռված է, սակայն որոշ վերապահումներ կան ՀՀ նախագահի ստորագրած համապատասխան հրամանագրում: Ըստ նրա, նախ պետք է հնարավորություն տրվեր փաստահավաք խմբին, որպեսզի այն կարողանա հրավիրել ու լսել ցանկացած ՀՀ քաղաքացու: Բացի այդ, նրա հավաստմամբ` «ծածկադմփոցի» հիմք կարող է լինել այն դրույթը, ըստ որի` «իր …

կարդալ ավելին

Օմբուդսմենը կմասնակցի

26.10.2008

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կմասնակցի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ ստեղծվելիք փաստահավաք խմբի աշխատանքներին: Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: «Այո, որպես մարդու իրավունքների պաշտպան՝ այս ձեւաչափն ավելի արդյունավետ եմ համարում եւ այդ տեսակետից որոշում եմ կայացրել անպայման մասնակցել»,- ասել է մարդու իրավունքների պաշտպանը, որը, ըստ նախագահի նախօրեին ստորագրած հրամանագրի, պետք …

կարդալ ավելին

Երկիմաստ հետաձգում

26.10.2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան, որի մասին նախօրեին հայտարարել էր ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, հետաձգվում է: Այդ մասին երեկ հայտարարել է նույն ինքը` Բեռնար Ֆասիեն` այցի հետաձգումը պայմանավորելով համանախագահների աշխատանքային ժամանակացույցի անհամապատասխանությամբ: Ֆասիեն, սակայն, նշել է, որ մոտակա ժամանակահատվածում այցը կկայանա, եւ բանակցային գործընթացը կշարունակվի: Ակնհայտ է, որ անցած երկու օրերին այս հարցում …

կարդալ ավելին

Կոչ են անում կոչ անել

26.10.2008

Վրաստանի խորհրդարանն ընդունել է դիմում՝ ուղղված բարեկամ երկրների խորհրդարաններին ու միջազգային կազմակերպություններին, որում կոչ է արվում եվրոպական երկրներին՝ ջանքեր գործադրել, որպեսզի ՌԴ-ն հրաժարվի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից, ինչպես նաեւ՝ կատարի «Մեդվեդեւ-Սարկոզի» ծրագրի» բոլոր կետերը: Բացի այդ, նրանք հորդորում են իրենց գործընկերներին՝ մշակել օգոստոսի իրադարձությունների անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու մեխանիզմներ: Ի դեպ, նույն օրը ԱՄՆ-ը …

կարդալ ավելին

Չեն էլ փորձում հերքել

26.10.2008

«Հայաստանն աշխատում է Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»,- Տիրանայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Պատասխանելով թուրքական «Անատոլիա» գործակալության լրագրողի հարցին` Նալբանդյանն ասել է, որ ջանքեր են գործադրվում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բացելու եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: «Ես լիահույս եմ հայ-թուրքական հարաբերությունների ապագայի առնչությամբ»,- հայտարարել է …

կարդալ ավելին