Վրաստանի խորհրդարանն ընդունել է դիմում՝ ուղղված բարեկամ երկրների խորհրդարաններին ու միջազգային կազմակերպություններին, որում կոչ է արվում եվրոպական երկրներին՝ ջանքեր գործադրել, որպեսզի ՌԴ-ն հրաժարվի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից, ինչպես նաեւ՝ կատարի «Մեդվեդեւ-Սարկոզի» ծրագրի» բոլոր կետերը: Բացի այդ, նրանք հորդորում են իրենց գործընկերներին՝ մշակել օգոստոսի իրադարձությունների անկախ միջազգային հետաքննություն անցկացնելու մեխանիզմներ: Ի դեպ, նույն օրը ԱՄՆ-ը կոչ է արել ՌԴ-ին՝ հնարավորինս շուտ իր զորքերը դուրս բերել Աբխազիայի Կոդորի կիրճի վերին մասից եւ Հարավային Օսիայի Ախալգորի բնակավայրին հարող շրջանից: