Պարզաբանում է Ա. Հովսեփյանը

29/10/2008

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` պատասխանելով նախորդ օրերին տեղի ունեցած աղմկոտ սպանություններին, մասնավորապես ասել է. «Իրականում վերջին 2-3 օրերի ընթացքում ՀՀ-ում իսկապես աղմկալի սպանություններ տեղի ունեցան: Մեկը` Ստեփանավանում, Ստեփանավանի նորընտիր քաղաքապետի նկատմամբ: Պետք է քննության ընթացքում գնահատական տրվի` արդյոք այդ կրակոցները տեղավորվո՞ւմ էին անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, թե՞ իրականացվել են այդ սահմաններից դուրս: Հաջորդը` Սպիտակում տեղի ունեցած, իրոք, վերջին ժամանակների համար` ծանրագույն, 4 անձի սպանությունն ու 1 անձի մարմնական վնասվածք ստանալն է, ինչն, այսօրվա տվյալներով` պայմանավորված է, այսպես ասած` քրեական աշխարհի հարցերի պարզաբանման հետ: Կարծում եմ` գումարային հարցերի պարզաբանման հետ խնդիրներ են առաջ բերել այդ սպանությունները: Գործն առայժմ բացահայտված չէ, ունենք ցուցմունքներ` կատարող անձի արտաքինի նկատմամբ, շարունակվում են որոնողական քննչական գործողությունները»: