«Իմ կարծիքով՝ Ղարաբաղյան խնդիրն ունի միայն երկու լուծում` կամ ռազմական, այն էլ՝ հետագայում նորից հարց է առաջանալու, թե դրա արդյունքներն ով է ճանաչելու, կամ էլ միջազգային հանրությունը պիտի պարտադրի խնդրի լուծումն, ինչպես եղավ Կոսովոյի դեպքում: Այլ լուծում հնարավոր չէ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Պարոն Թորոսյանը չի պատկերացնում լուծման այնպիսի տարբերակ, որի հետ համաձայնեն երեք երկրները` Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը միասին: «Վստահ եմ, որ համաձայնություն չի կարող լինել: Եթե խոսքը միջազգային իրավունքի շրջանակներում համաձայնության մասին է, ապա Ադրբեջանը չի համաձայնի»,- ավելացրել է Տ. Թորոսյանը: