Նաեւ անվավեր

29/10/2008

Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային եւ 48 գյուղական համայնքներում հոկտեմբերի 26-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Ըստ թիվ 22, 23, 24 ընտրատարածքային հանձնաժողովների նախնական տվյալների, 5 քաղաքային համայնքներից 3-ի` Մարտունու (Բագրատ Հարությունյան, ՀՀԿ), Գավառի (Գուրգեն Մարտիրոսյան, ՄԱԿ) եւ Սեւանի (Գեւորգ Մալխասյան, ՀՀԿ) քաղաքապետերը վերընտրվել են: Վարդենիսում գործող քաղաքապետ Վարդան Բարսեղյանին հաղթել է նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վոլոդյա Խլոյանը, իսկ Ճամբարակում ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել թիվ 23 ԸԸՀ-ի կողմից: Գյուղական համայնքներից Գեղամավանում ու Վարդաձորում ընտրությունների արդյունքները եւս ճանաչվել են անվավեր: Ղեկավարների կազմը փոփոխություն է կրել Գանձակ, Նորատուս, Սարուխան, Ծաղկունք, Վահան, Կուտական, Սոդք, Լիճք, Մադինա, Աստղաձոր, Լուսակունք, Չկալովկա, Վարդաձոր եւ Արծվանիստ համայնքներում: Ընտրված 50 համայնքի ղեկավարներից 30-ը ՀՀԿ-ից են, 2-ական` ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից, 1-ական` ՄԱԿ-ից ու Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչված համայնքներում նոր ընտրություններ կանցկացվեն նախորդ ընտրության օրվանից 21 օր անց: