քաղաքականություն

Գեղեցիկ խոսքերի ետեւում

23.10.2008

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցին հայաստանյան ԶԼՄ-ները տարբեր կերպ անդրադարձան։ Իշխանական մամուլը ներկայացնում էր երկու նախագահների ուղղակի խոսքերը՝ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, ռազմավարական գործընկերության, դինամիկ աճող տնտեսական հարաբերությունների եւ այլ պուպուշ բաների մասին։ Ընդդիմադիր մամուլը հիմնականում վատ երանգներ տեսավ այս այցի մեջ։ Ավելին, գրեցին, որ փակ դռների ետեւում երկու նախագահները քննարկել են …

կարդալ ավելին

Բարիդրացիական Իրանի այլընտրանքը

23.10.2008

Իրանը ռմբահարելու կամ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսակցությունները դարձյալ ակտիվացել են: Տարիներ շարունակ Իրանի վերաբերյալ վիճաբանությունները տարուբերվում են երկու վատթար այլընտրանքների միջեւ: Ոմանք համոզված են, որ միջուկային զենք ունեցող Իրանը տարածաշրջանային հնարավոր զարգացումներից վատթարագույնն է, անգամ ավելի վատը, քան կանխարգելիչ ռմբահարումը: Բայց ո՛չ միջուկային զենքի տիրապետող Իրանը, եւ ո՛չ էլ կանխարգելիչ ռմբահարումն առնվազն …

կարդալ ավելին

Վիժեցնում է իշխանությունների ծրագիրը

23.10.2008

Երեկ Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 17-ի հանրահավաքը լինելով ամենաբազմամարդը մարտի 1-ից ի վեր` Շարժման հաղթանակ էր: Այն ապացուցեց, որ Շարժումը վերելքի վրա է ու շարունակում է աճել. ժողովուրդը 8 ամիս անց շարունակում է պայքարել, աճում են Շարժման կազմակերպական եւ մարդկային ռեսուրսները, ձեւավորվել է Շարժման հսկայական մի …

կարդալ ավելին

Վիլյամ Սարոյան «Իմ անձը երկրի երեսին»

23.10.2008

Ամենից դժվարը սկիզբն է, չէ՞ որ այնքան էլ դյուրին չէ լեզվից ընտրել հենց այն միակ պայծառ բառը, որը պիտի ապրի ընդմիշտ, եւ յուրաքանչյուրը տենչում է արտահայտել իրեն հենց այդ անհրաժեշտ ու միակ բառով: Բանաստեղծությունը, պատմվածքը, վեպը, էսսեն, երազի հանգույն, սոսկ բառ է այն լեզվից, որից դեռ չենք սովորել թարգմանել, գիշերվա այդ մունջ եւ անհատակ իմաստությունից, …

կարդալ ավելին

Լեւիտինը գոհ է

21.10.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի գլխավորությամբ երեկ Երեւանում անցկացվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը: «Չկա մի բնագավառ, որի վրա ուշադրություն չի դարձվում` սկսած էներգետիկ համակարգից՝ մինչեւ հումանիտար, կրթական, հեռահաղորդակցության ոլորտ: Նախկինում մենք կենտրոնացված էինք հիմնականում էներգետիկ ոլորտի վրա, որտեղ բոլոր հիմնախնդիրներն …

կարդալ ավելին

Դեմ են քվեարկել

21.10.2008

Երեկ ԱԺ-ն քվեարկությամբ մերժել է օրակարգում ընդգրկել մարտի 1-ի իրադարձություններից հետո մեկուսարաններում եւ հետախուզման մեջ գտնվող պատգամավորների խափանման միջոցը փոխելու եւ այդ որոշումները չեղյալ հայտարարելու վերաբերյալ նախաձեռնությունները: Հիշեցնենք, որ օրինագիծն ԱԺ էր ներկայացրել «Ժառանգություն» խմբակցությունը: «Քանի որ այս անգամ քվեարկությունը բաց էր, պատգամավորները հանեցին իրենց դիմակները եւ ցույց տվեցին իրենց իրական դեմքը. սա շատ լավ …

կարդալ ավելին

ՆԱՏՕ-ն պաշտպանում է

21.10.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ս. Սարգսյանն ասել է, թե եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն տարրերից է: Ըստ Սերժ Սարգսյանի` Եվրաատլանտյան դաշինքի հետ փոխգործակցությունը շարունակվելու է, …

կարդալ ավելին

Անպատասխան հարցեր կան

21.10.2008

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ դիմել է ԱԺ-ին` իր աշխատանքները երկու ամսով երկարաձգելու մասին առաջարկով: Մինչ քվեարկությունը, որը տեղի է ունենալու այսօր, հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե դեռեւս կան անպատասխան հարցեր: «Մասնավորապես, առաջին նախագահը, որը բանակը քաղաքականությունից հեռու պահելու ջատագովն էր, ի՞նչ խնդիր էր լուծում` հրամանատարներին կոչ անելով անցնել …

կարդալ ավելին

Հնարավոր է, բայց ոչ անխուսափելի

21.10.2008

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե հնարավոր է համարում, որ մինչեւ տարեվերջ որոշակի համաձայնություն ձեռք բերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ: «Այո, դա հնարավոր է, սակայն հնարավոր` չի նշանակում՝ անխուսափելի: Երկու կողմերն էլ ստիպված են լինելու դժվարին որոշումներ կայացնել: Եթե այս հակամարտության լուծումն այդքան հեշտ լիներ, այն արդեն լուծված …

կարդալ ավելին

Ճաշ՝ մանանեխից առաջ

21.10.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Սա նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի առաջին այցն է Հայաստան: (Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելուց գրեթե անմիջապես հետո Մեդվեդեւն այցելեց Ադրբեջան): Բնականաբար, ՌԴ նախագահի այցը Հայաստան չափազանց կարեւոր եւ ինչ-որ իմաստով նաեւ մտահոգիչ կարող է լինել Հայաստանի համար: Չնայած …

կարդալ ավելին

Մանվել Գրիգորյանը հաղթեց ՀՀԿ-ին

21.10.2008

Կիրակի օրը Արմավիրի, Լոռու եւ Տավուշի մարզերի ավելի քան 400 համայնքներում տեղի են ունեցել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունները լարված են եղել հատկապես քաղաքային այն համայնքներում, որտեղ քաղաքապետեր էին ընտրում, եւ հատկապես այն քաղաքներում, որտեղ իշխանության թեկնածուն ունեցել է իրական այլընտրանք: Այս առումով առաջին հերթին ուշադրության կենտրոնում էր Էջմիածինը, որտեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին …

կարդալ ավելին

Դա երկու երկրների խնդիրն է

21.10.2008

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ըստ նրա` հարցի կարգավորումը երկու երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի լուծելիք խնդիրն է, իսկ արտաքին ուժերը կարող են օգնել միայն խորհուրդներով: Խոսելով ՆԱՏՕ-ի հետ …

կարդալ ավելին

Ոչ մի թիզ հող

21.10.2008

«ՀՅԴ-ն չի ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այն տարբերակը, որտեղ խոսվում է որեւէ տարածք վերադարձնելու մասին»,- երեկ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը` հավելելով, թե հակամարտության կարգավորման ձգձգման դեպքում ՀՀ-ն պետք է դե յուրե ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչը որակական նոր զարգացումներ կմտցնի տարածաշրջանում: Կ. Մանոյանի գնահատմամբ` Ադրբեջանում …

կարդալ ավելին

Ընտրվել է

21.10.2008

Երեկ 87 կողմ ձայնով ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել միակ թեկնածու, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: Վերջինս քվեարկությունից առաջ հայտարարել է, թե իր գործունեությունն ուղղված է լինելու ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերի իրագործմանը: Սոցիալական ոլորտի քաղաքականությունը, ըստ նրա, իրականացվում է չորս ուղղությամբ` աղքատության կրճատում, գործազրկության նվազեցում, ծերերի, հաշմանդամների խնդիրների լուծում: «Հանձնաժողովի քաղաքականությունը պետք …

կարդալ ավելին

«Ինչ ցանել ենք, դա էլ հնձում ենք»

21.10.2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցը Հայաստան որոշ վերլուծաբաններ գնահատում են ճակատագրական` կապված ԼՂՀ հիմնահարցի հետ, քանի որ, ըստ նրանց` ամենեւին պատահական չէր սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունը, թե ԼՂՀ հիմնահարցի «հանգուցալուծումը միանգամայն իրական է»: Սակայն Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ չնայած ԼՂՀ հիմնահարցի …

կարդալ ավելին

Թուրքիան` օժանդակո՞ղ

21.10.2008

Թուրքիան, դառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, օժանդակելու է տարածաշրջանի «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլըջը: «Այդ հակամարտությունների կարգավորումը կայունություն կհաստատի Հարավային Կովկասի տարածաշրջանում: Թուրքիան այդ պաշտոնում ծրագրում է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած չորս բանաձեւերի իրագործմանը եւ օգնել հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասել է …

կարդալ ավելին

Անկե՞ղծ է, արդյոք, Տեր-Պետրոսյանը

21.10.2008

Ինչպես սպասվում էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը նահանջեց: Նահանջեց, եւ սպասվածի համաձայն՝ իր նահանջը պայմանավորեց առաջին հայացքից ռացիոնալ ու հիմնավորված դրդապատճառներով` Արցախի հարց, Հայաստանի գլխին կախված սպառնալիքներ եւ այլն: Այս դեպքում կարեւոր ենք համարում անդրադառնալ ոչ թե արմատական ընդդիմության, եւ առաջին հերթին նրա առաջնորդի պայքարի ու դիրքորոշման արմատական փոփոխության պատճառներին (որոնք, ըստ էության, արդեն իսկ պարզ են), …

կարդալ ավելին

Ի՞նչ արեց եւ ի՞նչ չարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը

21.10.2008

Մեկ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ մուտքը քաղաքականություն, որքան էլ տարօրինակ հնչի, քաղաքականացրեց հայաստանյան ներքաղաքական վիճակը, բառիս ամենաուղղակի իմաստով. այսինքն՝ դաշնակին դարձրեց դաշնակ, կոմունիստին՝ կոմունիստ, աժմ-ականին՝ աժմական՝ նրանց վերադարձնելով իրենց ակունքներին: Այսինքն՝ ամենանախնական ելման կետին, որտեղ թվարկված քաղաքական ուժերը իրենց զգում էին քաղաքականության մեջ՝ որպես ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սա, իհարկե, քաղաքական իմաստով, լավ էր, որովհետեւ …

կարդալ ավելին

Ընտրությունը Վանաձորում

21.10.2008

Կիրակի օրը քաղաքապետի ընտրություններ էին տեղի ունենում նաեւ Վանաձորում: Այստեղ պայքարում էին 6 թեկնածուներ: Հաղթեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը, ում դեմ պայքարում էր մեկ այլ ՀՀԿ-ական՝ Էդվարդ Խլղաթյանը: Թեկնածու էր առաջադրել նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը` Գառնիկ Սահակյանին: Նախնական տվյալներով՝ Ս. Դարբինյանը հավաքել է 16.782 ձայն, Խլղաթյանը՝ 5769, իսկ Գ. Սահակյանը` 2051 ձայն: ԱԺ պատգամավոր Արմեն …

կարդալ ավելին

Նահանջ՝ երթով

21.10.2008

Ռուս-վրացական պատերազմից բավական ժամանակ անց, երբ մեր պետական գործիչները եւս սկսեցին անդրադառնալ խնդրին, վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ով բավական հարգանքով խոսեց Վրաստանի ընդդիմության մասին՝ նշելով, թե պետության շահը վրացի ընդդիմադիրների համար երկրորդական է դարձնում ներքաղաքական խնդիրները: Նա չթաքցրեց իր հիացմունքն Ադրբեջանի, Ռուսաստանի ընդդիմության հանդեպ՝ նրանց պետականամետ վարքը հակադրելով Հայաստանի ընդդիմության պահվածքին: Հասկանալի է, որ ընդդիմություն …

կարդալ ավելին