Դա երկու երկրների խնդիրն է

21/10/2008

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ըստ նրա` հարցի կարգավորումը երկու երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի լուծելիք խնդիրն է, իսկ արտաքին ուժերը կարող են օգնել միայն խորհուրդներով: Խոսելով ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին` նա նշել է, որ դա շատ կարեւոր է տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի պարագայում: «Անհրաժեշտ է լավ հիմքերի վրա դնել այդ համագործակցությունը, շարունակել եւ զարգացնել այն»,- ասել է Ռ. Սիմոնսը: