Թուրքիան, դառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, օժանդակելու է տարածաշրջանի «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Քըլըջը: «Այդ հակամարտությունների կարգավորումը կայունություն կհաստատի Հարավային Կովկասի տարածաշրջանում: Թուրքիան այդ պաշտոնում ծրագրում է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած չորս բանաձեւերի իրագործմանը եւ օգնել հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասել է դեսպանը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՄԱԿ-ի ընդունած որոշմամբ` Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է դառնալու 2009թ. հունվարի 1-ից: