«Հայաստանը հետեւողական է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետագա զարգացման եւ գործունեության ակտիվացման հարցում»,- այս մասին երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գործունեության առաջնային ուղղությունները, նախատեսվող տարաբնույթ միջոցառումներն ու դրանց հետ կապված անելիքները:
կարդալ ավելինՄարտի 1-ի գործով փաստահավաք խմբի ստեղծումը շարունակում է ձգձգվել: Թեեւ իշխանությունները շաբաթներ առաջ հայտնել են իրենց մտադրությունը՝ այդ խումբը ստեղծելու վերաբերյալ, սակայն դեռեւս պարզ չէ, թե այն ի՞նչ կազմով, կամ ի՞նչ հիմքերով է ստեղծվելու: Ստեղծվելու է օրենքի՞, թե՞ ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա: «Առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին կարգադրություն կանի, որտեղ բոլոր հարցերի …
կարդալ ավելինՆոյեմբերին Հայաստան կժամանի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը, որի կազմում են ԱՄՀ կառավարման գծով փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալը եւ ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարտա Կաստելլո-Բրանկոն: Ըստ ԱՄՀ ՀՀ ներկայացուցչության՝ այցի ընթացքում ծրագրված են մի շարք հանդիպումներ: Քննարկումներ կծավալվեն ԱՄՀ օժանդակությամբ ՀՀ-ում իրականացվելիք եռամյա նոր վարկային ծրագրի շուրջ: Դեռեւս սեպտեմբերին Մ.Կաստելլո-Բրանկոն Երեւանում տեղեկացրել էր, որ ծրագիրը կուղղվի …
կարդալ ավելինԵրեկ Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում, ինչպես եւ սպասվում էր, յոթ թեկնածուներից «համոզիչ» հաղթանակ տարավ գործող նախագահ Հեյդար Ալիեւը: Երեկվա ընտրություններն անցել են «ազատ, արդար եւ թափանցիկ», գրեթե ազգային համերաշխության մթնոլորտում` ընտրողների շուրջ 70 տոկոս մասնակցության պայմաններում: Ինչպես հայտնի է, Ադրբեջանի իրական ընդդիմությունն ի սկզբանե բոյկոտել էր նախագահական ընտրությունները եւ, ինչպես հայտարարել էր …
կարդալ ավելին«Նախագահի ելույթի վրա աշխատել է խումբ: Արտգործնախարարությունն էլ է մասնակցել»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում ունեցած ելույթի վերաբերյալ մեր թղթակցին ասել է Արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի այդ ելույթում տեղ գտած մի շարք հատվածներ սուր քննադատության են արժանացել: Մասնավորապես, դրան անդրադարձել էր ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը` …
կարդալ ավելինԵրեկ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը: Հայտարարությունը վերաբերում է նախօրեին Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում Ոստիկանության գործողություններին, երբ Ոստիկանությունը խոչընդոտել է քաղաքացիներին` հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասին իրազեկող ընդդիմության ակտիվիստների գործողություններին: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ս.թ-ի հոկտեմբերի 13-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգի հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբի անդամները գտնվել …
կարդալ ավելին– Պարոն Մելիքյան, վերջին շրջանում ակտիվացել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մասնավորապես՝ տարածքների վերադարձի վերաբերյալ քննարկումները: Իշխանությունները չեն բացահայտում բանակցությունների մանրամասները, ընդդիմությունն էլ ահազանգում է տարածքների վերադարձման մասին: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել ձեր կարծիքով: – Այս տեսանկյունից ես լուրջ տարբերություններ չեմ տեսնում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի մոտեցումների մեջ: Ես տեսնում եմ, որ երկուսն էլ …
կարդալ ավելին– Վերջերս Դուք հայտարարել էիք, թե Սերժ Սարգսյանի համար ավելի մեծ վտանգ ներկայացնում է ոչ թե Լեւոն-Տեր Պետրոսյանը, այլ՝ Ռոբերտ Քոչարյանը։ Որքանո՞վ է իրական այդ վտանգը եւ Սերժ Սարգսյանի՝ նախագահությունը ստանձնելուց ի վեր, այդ վտանգը մեծանո՞ւմ է, թե՞ նվազում։ – Իմ կարծիքով` մարտի 1-ը ցույց տվեց, որ Հայաստանը չի կարող վերադառնալ մինչմարտիմեկյան ստատուս-քվոյին։ Եվ այս …
կարդալ ավելինՀասկանալի է, որ մինչեւ Ադրբեջանի նախագահի ընտրության ավարտը Հարավային Կովկասում լուրջ վերափոխումներ չեն սպասվում: Թեեւ ընդամենը մեկ ամիս առաջ թվում էր, թե ուր որ է՝ սահմանները կբացվեն, Թուրքիան կբացի գիրկը հայերի առաջ, նրանց մուտք կտա Միջերկրական ծովափ, Ադրբեջանը կճանաչի Ղարաբաղը, կվերականգնվի երկաթուղային կապը ղարաբաղյան ճյուղավորմամբ, Իրանին դուրս կբերեն «չարիքի առանցքից», եւ նա կդառնա Հայաստանի հուսալի …
կարդալ ավելինՄարտի 1-ի իրադարձությունները նկարահանած «Ա1+» հեռուստաընկերության օպերատոր Հովսեփ Հովսեփյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պնդել է, որ մարտի 1-ի երեկոյան Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում իր կողմից նկարահանված կադրերում երեւացող հեղուկն արյուն է: «Այդ կադրերը ես նկարել եմ մարտի 1-ին, երեկոյան ժամը 10:20-ին` Պարոնյան փողոցի այդ խաչմերուկում: Նկարահանումները կատարելիս ես գնացի այդ կողմ եւ հանդիպեցի այդ տեսարանին, …
կարդալ ավելինԿոտայքի մարզում տեղի ունեցող գրեթե բոլոր ընտրություններից առաջ Չարենցավանի արձանների, գործող-չգործող գործարանների եւ այլ շինությունների պատերի վրա հայտնվում են «Փրկեք մեզ ստրկությունից» վերտառությամբ գրություններ: Եվ որքան էլ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թիմակիցներից կազմված արագ արձագանքման խմբերը տարբեր նյութերով այն մաքրում են, միեւնույն է` հետքերը չեն մաքրվում: Մինչ այսօր էլ Չարենցավանի «Գանգրահեր տղայի» արձանի վրա կարելի …
կարդալ ավելինՎերջերս իշխանական տարբեր տրամաչափի գործիչներ տարբեր ձեւերով արտահայտում են այն միտքը, թե մարտի 1-ի գործով կալանավորվածների նկատմամբ համաներում հնարավոր է հայտարարել միայն դատավճիռները կայացնելուց հետո: Այս «կարծիքը» հիմնավորվում է նրանով, թե նախաքննության կամ դատավարության ընթացքում համաներում հայտարարել հնարավոր չէ: Նախաքննության ու դատավարության ավարտից հետո իշխանությունների կողմից մարտի 1-ի գործով կալանավորվածների նկատմամբ համաներման հնարավորություն սպասո՞ւմ է …
կարդալ ավելին«Դիլնետ սերվիս» ՀԿ նախագահ, անկուսակցական Աշոտ Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել Դիլիջանի քաղաքապետի ընտրություններին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Դիլիջանի քաղաքապետի թեկնածությունից հրաժարականի դիմում էր տվել Բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ, Հանրապետական կուսակցության անդամ, Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը: Այսպիսով, հոկտեմբերի 19-ի ընտրություններում քաղաքապետի մեկ թեկնածու է մնացել` գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար …
կարդալ ավելինԿիրակի օրը Սյունիքի մարզի 109 համայնքից 97-ում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Նախնական տվյալներով` Կապանի քաղաքապետ է ընտրվել ՀՅԴ-ական Արթուր Աթայանը, Մեղրիում` անկուսակցական Սերգեյ Հայրապետյանը, Ագարակում` ՀՀԿ-ական Մխիթար Զաքարյանը: Քաջարանում եւ Դաստակերտում վերընտրվել են գործող քաղաքապետերը: Իսկ Սիսիանում, նախնական տվյալներով, ընտրվել է ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը: Սակայն, քանի որ այս համայնքում անճշտությունների թիվը …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը լուծել է իր` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար դառնալու խնդիրը: Հիշեցնենք, որ դեռեւս անցած շաբաթ այս հարցն արդեն փակված էր համարվում, քանի որ, ըստ ՀՀԿ-ականների, որոշված էր, որ ՀՀԿ խմբակցությունը ղեկավարելու է Էդուարդ Շարմազանովը: Թե ինչպես է Գ. Սահակյանին հաջողվել «բեկանել» որոշումը, դեռեւս հայտնի չէ:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, առաջիկայում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսնակ է նշանակվելու «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար Մերի Շահինյանը: Վերջինս, ի դեպ, երեկ արդեն ԱԺ-ում էր:
կարդալ ավելին2008թ. ԱՊՀ երկրներում գնաճը բավական բարձր կլինի: Այդ մասին Միջազգային արժութաֆինանսական կոմիտեի՝ շաբաթ օրը կայացած նիստում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանը: ԱՄՀ-ի ղեկավարը նշել է, որ «ԱՊՀ երկրների մեծ մասում ՀՆԱ-ի իրական տարեկան աճը բարձր է եղել եւ 2007թ. կազմել է 8 տոկոս»: Սակայն, նրա խոսքով, «համաշխարհային ֆինանսական ճգնաժամը լրջորեն …
կարդալ ավելինՄարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դիմել է խորհրդարանի ղեկավարությանը` հանձնաժողովի աշխատանքը մինչեւ 2 ամիս երկարաձգելու համար: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արտյուշա Շահբազյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը մարտի 1-2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ եզրակացությամբ պետք է հանդես գար հոկտեմբերի 25-ին: Սակայն դա արդեն տեղի չի ունենա, քանի որ, կարելի է …
կարդալ ավելինՀոկտեմբերի 12-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչ Դմիտրի Նազարյանը` ստանալով 4 հազար 352 ընտրողի ձայն: Վեդիում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչ Վարուժան Բարսեղյանը (2 հազար 591 ձայն): Գառնիում ընտրվել է Աշոտ Վարդանյանը (ԲՀԿ)` ստանալով 2 հազար 192 ընտրողի կողմ ձայն: Եղվարդում համայնքի ղեկավար է ընտրվել …
կարդալ ավելինԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Ավետիսյանը մերժեց Սմբատ Այվազյանի պաշտպանների ներկայացրած գրեթե բոլոր միջնորդությունները: Նախ դատը սկսվեց 50 րոպե ուշացումով: Ս. Այվազյանին կալանավայրից բերել էին դատարան, սակայն չէր եկել մեղադրող Հովսեփ Սարգսյանը: Իսկ արդեն նիստի ժամանակ դատավորը նախ մերժեց դեռեւս նախորդ նիստին ներկայացրած` Արտակ Սիսակյանին ու Վարդան Կիրակոսյանին հարցաքննության հրավիրելու միջնորդությունը: …
կարդալ ավելին