«Հայաստանը հետեւողական է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետագա զարգացման եւ գործունեության ակտիվացման հարցում»,- այս մասին երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` ընդունելով կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ընթացքում գործունեության առաջնային ուղղությունները, նախատեսվող տարաբնույթ միջոցառումներն ու դրանց հետ կապված անելիքները: