ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից, թե մամուլին պետական աջակցությունը ոչ միշտ է եղել արդյունավետ, մեր տեղեկություններով, մարզային թերթերի խմբագիրները եզրակացրել են, թե տվյալ հանձնաժողովն ընդհանրապես դեմ է, որ պետբյուջեով ֆինանսավորվի մարզային մամուլը։ Հարցին, թե` մարզային թերթերի խմբագիրների մտահոգությունը տեղի՞ն է, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Զարմանում եմ, որ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 17-ին ընդդիմության հերթական հանրահավաքն է, որը, ինչպես Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն են ասում՝ կարող է լինել բացառիկ: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը թեեւ ձեռնպահ է մնում քաղաքական այդ միջոցառումը որակավորելուց, այնուամենայնիվ, երեկ հայտարարեց, որ ցանկացած միջոցառում, որին կմասնակցի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինքնին բացառիկ է: Թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ հանրահավաքին կներկայացնի ընդդիմության ստատեգիական …
կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից երեկ հետաքրքրվեցինք` արդյոք մտահոգիչ չէ՞ այն փաստը, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո բուհերից ազատում են բացառապես այն դասախոսներին, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն, իսկ իշխանամետ որեւէ դասախոսի նկատմամբ նման վերաբերմունք չեն դրսեւորում: «Իհարկե, մտահոգիչ է: Իսկապես, եթե նմանատիպ մոտեցում է ցուցաբերվում, դա արդեն խայտառակություն է երկրի համար: Բայց երբ …
կարդալ ավելինՆախօրեին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ջեյմս Ջեֆրիի նշանակմանը: Սեպտեմբերի վերջին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ Ջեֆրիին ամերիկացի օրենսդիրների ուղղած հարցերի զգալի մասը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին ու Հայոց ցեղասպանությանը: Դիվանագետին նման հարցեր էին ուղղել, մասնավորապես, Դեմոկրատական կուսակցությունից՝ ԱՄՆ-ի նախագահության նախկին թեկնածու Ջոն Քերին եւ Նյու Ջերսիից ընտրված …
կարդալ ավելին«Դա ինձ հավատ չի ներշնչում»,- անդրադառնալով Դատաբժշկական կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանի հայտնի «կենդանական վարկածին»` երեկ հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Հիշեցնենք, որ Շ.Վարդանյանը մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում` հրապարակելով այդ իրադարձությունները պատկերող տեսաերիզի իր «փորձագիտական եզրակացությունը», հայտարարել էր, թե դրանում երեւացողը ոչ թե մարդու, այլ` խոճկորի ծնոտ է, լեզուն …
կարդալ ավելինՕրերս հայտնի դարձավ, որ այս ամսվա երրորդ տասնօրյակում նախատեսվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան: Այս իրադարձության կարեւորությունից ելնելով՝ կարելի էր ենթադրել, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հոկտեմբերի 2-ին Երեւան կատարած այցը պետք է հիմնականում նպատակաուղղված լիներ առաջիկա այցի նախապատրաստելուն եւ օրակարգին: Հավանաբար նման ենթադրություններն ամբողջովին հիմնավորված կլինեին, եթե Ս. Լավրովի այցը չկայանար ՀՀ …
կարդալ ավելինԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, թե քաղաքականությամբ զբաղվող, մեծ փորձ ունեցող անձանց մի խումբ անհանգստացած են քաղաքականության մեջ սերնդափոխության վիճակով: Այդ պատճառով, ըստ նրա` ինքը եւ որոշ փորձառու քաղաքական գործիչներ, որոնց անունները նա առայժմ չցանկացավ հրապարակել, նախատեսում են ստեղծել «վետերան» եւ երիտասարդ քաղաքական գործիչների համատեղ ակումբ, որի հիմնական խնդիրը պետք է լինի …
կարդալ ավելինԱսելիքը, որով հանդես եկավ հանրապետության նախագահը խորհրդարանում՝ սեպտեմբերի 2-ին, ամենեւին չունեցավ այն ծանրությունն ու ելքը, որն ակնկալվում էր: Այս ելույթ-ուղերձի հանդեպ հասարակության ուշադրությունն առավել ընդգծված էր նախեւառաջ համաներման սպասումից: Լավատեսները հաշվի չէին առել, որ Հայաստանի Անկախության օրվա առիթը համաներման համար չօգտագործած նախագահը դժվար թե իրեն նման քայլ թույլ տար ԱԺ ամբիոնից, որի հեղինակությունը բարձրացնել, դատելով …
կարդալ ավելինԸստ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության, երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ԱԺ մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների նախագահներին: Խորհրդակցությանը մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահները: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը մշտական հանձնաժողովների նախագահներին առաջարկել է «իրենց տեսակետները ներկայացնել աշխատանքների կազմակերպման օրենսդրական եւ կազմակերպական խնդիրների վերաբերյալ»: Առաջարկություններ եղան ԱԺ կանոնակարգ-օրենքի փոփոխությունների, պատգամավոր-ընտրող, Ազգային ժողով-հասարակություն …
կարդալ ավելինՀոկտեմբերի 6-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալի գլխավորությամբ Հայաստան կժամանեն Սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամները: ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում նախատեսվում են հանդիպումներ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ հանձնաժողովի անդամների հետ: Հոկտեմբերի 10-ին պատվիրակությանը կընդունեն …
կարդալ ավելինԱԺ խմբակցություններից միայն «Ժառանգությունն» էր, որին ոչ ամբողջությամբ, սակայն չէր գոհացրել նախօրեին ԱԺ ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ուղերձը: «Ժառանգության» անդամները հատկապես դժգոհ էին, որ ուղերձում անդրադարձ չկար մարտի 1-ի դեպքերին: Խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն, օրինակ, երեկ հայտարարեց, որ հնչած ուղերձը որպես երեւույթ գնահատելի է, սակայն այն լուրջ ակնկալիքները, որ ինքն ուներ` չիրականացան: «Շատ …
կարդալ ավելինՍա դավաճանության այն հազվագյուտ որակներից է, որ առանձին ուսումնասիրության նյութ կարող է ծառայել եւ իրավամբ կոչվել հիմնադրի անունով՝ արթուրբաղդասարյանական, քանզի այն պտույտներն ու մեխանիզմները, որ նա՛ մտցրեց այս հասկացության մեջ, աննախադեպ են։ Մի առիթով Էբներ-Էշենբախը նկատել է. «Զգուշացիր այն մարդուց, որը պարծենում է իր առաքինություններով»։ Սակայն մեր իրականության մեջ իմաստնությունները տեղ չունեն, եւ գործնականում մենք …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանուշ Հակոբյանը նշանակվել է ՀՀ Սփյուռքի նախարար։
կարդալ ավելինԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հունիսին տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել էր, թե կախակայում է այդ կառույցում իր լիազորությունները, երեքշաբթի օրը մասնակցել է ԵԽ ԽՎ նիստին: Ըստ «Ա1+»-ի` նա անդրադարձել է մարտի 1-ի իրադարձությունների նախաքննության ընթացքին` ասելով. «Ողբերգության 10 զոհերի գործով ոչ մի բացահայտում, ոչ մի գործ, ոչ մի մեղադրանք չկա: Եվ …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի` նախօրեի նիստում Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման հարցով քննարկումներից հետո սպասվում էր, որ հանձնաժողովի համազեկուցողներն արդեն երեկվա նիստում կներկայացնեին ՀՀ-ի վերաբերյալ հատուկ փաստաթուղթ կամ բանաձեւի նախագիծ: Սակայն Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացվել: ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ այդ …
կարդալ ավելինԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ Ստրասբուրգում` պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե` ՀՀ-ում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ, պատասխանել է. «Ես երբեք չեմ հիշատակում «քաղբանտարկյալ» բառը, քանի որ այն որակում է»: Ըստ նրա` փաստ է, որ երկար ժամանակ շատ մարդիկ բանտերում են, շատերի դեպքում դատավարություններ դեռ չեն սկսվել, ինչը մարդու իրավունքների խախտում է: Նա նաեւ իր մտահոգությունն է …
կարդալ ավելինՎրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ: «Անկախության առաջին իսկ տարիներից Հայաստանի առջեւ ծառացան խնդիրներ` նոր որակով վերականգնել ընդհատված իրավապայմանագրային եւ տնտեսական հարաբերությունները այլ երկրների, այդ թվում նաեւ՝ Վրաստանի հետ, եւ միջազգային ասպարեզում հանդես գալ որպես ինքնուրույն պետություն: Պատմությունն ապացուցել է արտաքին շահերի …
կարդալ ավելինՄարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ հանձնաժողովի դաշնակցական անդամ Արծվիկ Մինասյանը երեքշաբթի օրը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են մարտի 1-ի գործով կալանավորված Սուրեն Սիրունյանի հետ: Ս.Նիկոյանի խոսքերով, Ս.Սիրունյանն անձամբ իրեն է զանգել եւ հանդիպում խնդրել: «Ս.Սիրունյանը մի քանի հարց բարձրացրեց: Նախ, որ մայիսի 3-ից հետո նրա հետ քննչական գործունեություն չի …
կարդալ ավելինՆիստերին հազվադեպ մասնակցող գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ԱԺ այս քառօրյայում ոչ միայն մասնակցում էր նստաշրջանին, այլեւ անընդհատ փորձում էր շփվել «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ: Նա իր տեղը` Վիկտոր Դալլաքյանի կողքին նստելու փոխարեն, նստում էր «Ժառանգությանը» հատկացված երկու շարքերում եւ բուռն խոսակցություններ վարում ընդդիմադիր պատգամավորների հետ: Մեր թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է անընդհատ նստում ընդդիմության շարքերում, …
կարդալ ավելին«Կադրերում արյուն կա, եւ ոչ ոք դա չի կարող ժխտել, մնացածը թողնում եմ ձեր խղճին»,- երեկ հրավիրված ասուլիսում` անդրադառնալով մարտի 1-ի մասին պատմող տեսանյութի վերաբերյալ վերջերս Գլխավոր դատաբժշկի կողմից ներկայացված «փորձագիտական եզրակացությանը», հայտարարել է ՄԱԿ նախագահ, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը: Վերջինս, իր բնորոշմամբ, «տեխնիկական պատճառներով»` բացակայել է հանձնաժողովի այն …
կարդալ ավելին