Գալիս են

06/10/2008

Հոկտեմբերի 6-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալի գլխավորությամբ Հայաստան կժամանեն Սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակության անդամները: ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում նախատեսվում են հանդիպումներ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանի, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի եւ հանձնաժողովի անդամների հետ: Հոկտեմբերի 10-ին պատվիրակությանը կընդունեն ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: