ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հունիսին տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել էր, թե կախակայում է այդ կառույցում իր լիազորությունները, երեքշաբթի օրը մասնակցել է ԵԽ ԽՎ նիստին: Ըստ «Ա1+»-ի` նա անդրադարձել է մարտի 1-ի իրադարձությունների նախաքննության ընթացքին` ասելով. «Ողբերգության 10 զոհերի գործով ոչ մի բացահայտում, ոչ մի գործ, ոչ մի մեղադրանք չկա: Եվ սա շատ լուրջ հարց է հարուցում հանրային վստահության, ժողովրդավարության տեսակետից»: Նա Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին հիշեցրել է, որ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս արդեն ավարտված դատավարությունները. «Դատապարտվածներից շատերը բանտերում են գտնվում մեծամասամբ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, իսկ մեղադրանքն էլ սկսվում է իշխանության զավթումից մինչեւ Ոստիկանության նկատմամբ բռնություն կիրառելը»: