Նիստերին հազվադեպ մասնակցող գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ԱԺ այս քառօրյայում ոչ միայն մասնակցում էր նստաշրջանին, այլեւ անընդհատ փորձում էր շփվել «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ: Նա իր տեղը` Վիկտոր Դալլաքյանի կողքին նստելու փոխարեն, նստում էր «Ժառանգությանը» հատկացված երկու շարքերում եւ բուռն խոսակցություններ վարում ընդդիմադիր պատգամավորների հետ: Մեր թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է անընդհատ նստում ընդդիմության շարքերում, նա մատնացույց անելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին` ասել է` «Ինքն էլ է ապարանցի: Սիրտս քաշում է»: «Ավելի շուտ զգացել է, որ շուտով ընդդիմությունն է գալու իշխանության, դրա համար փորձում է մեզ հետ մոտիկ լինել»,- իր հերթին ասել է Ա.Մարտիրոսյանը: «Թող հույս չունենա, «Ժառանգությունը» Ս.Ալեքսանյանին կռիշա չի լինի»,- ավելացրել է կուսակցության վարչության նախագա Անահիտ Բախշյանը: