քաղաքականություն

Օսկանյանն է՞լ չի ուզում վերադառնալ

02.10.2008

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում հերքեց շրջանառվող լուրերը, թե ինքն է ղեկավարելու, այսպես կոչված` երրորդ ուժը, որն արդեն ամիսներ շարունակ իշխանությունների կողմից փորձ է արվում ստեղծել: Սակայն նա չբացառեց, որ առաջիկայում կարող է մասնակից դառնալ քաղաքական գործընթացներին, քանի որ, ինչպես ինքը նշեց` որպես Հայաստանի քաղաքացի, չի կարող անտարբեր լինել երկրում տեղի …

կարդալ ավելին

Մեղադրանք

02.10.2008

ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Ոստիկանության Լոռու քննչական բաժնում ավարտվել է Ախթալայի քաղաքապետ Ս. Թամազյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Ս. Թամազյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` համայնքային բյուջեում գումար չլինելու պատճառաբանությամբ միջոցներ չի հատկացրել համայնքի …

կարդալ ավելին

Պատմական թեւավոր խոսք

02.10.2008

Պարզվում է, թեւավոր խոսքերը ծնվում են ժողովրդի համար պատմական շրջադարձային պահերի, եւ այսօր, ի բարեբախտություն թե ի դժբախտություն մեզ, այդ շրջադարձի ականատեսն ու մասնակիցն ենք։ Մեր նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց ի վեր պատեհ-անպատեհ առիթներով մեջբերումներ է անում անցյալի գոհարներից, եւ այդ մեջբերումների պաշարն այնքան է ավելացել, որ նա արդեն չի կողմնորոշվում, թե որտեղ …

կարդալ ավելին

«Սպասում են հրահանգի»

02.10.2008

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հարցին, թե անհրաժեշտ համարո՞ւմ է երկրում իրավիճակը շտկելու համար արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Այս ամիսների ընթացքում երբեք չեմ դիտարկել դա որպես հրամայական` հույս ունենալով, որ երկխոսության եւ ներքաղաքական նոր մշակույթի իրացման միջոցով մենք կարող ենք հասնել ներհասարակական նոր …

կարդալ ավելին

Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

02.10.2008

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հոկտեմբերի 2-3-ը Հայաստան կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որին կընդունի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ ՀՀ արտգործնախարարները հատուկ կանդրադառնան այս տարվա սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Առաջիկա բանակցությունների օրակարգի …

կարդալ ավելին

Խորանում է քրեական հեղափոխությունը

02.10.2008

Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Վերջին շրջանում անցկացված ՏԻՄ ընտրությունները վերահաստատեցին, որ վարչախմբի կողմից հռչակած ինչ-որ փոփոխությունները, օրինականության դաշտին մոտենալու խոստումները բացարձակ սուտ են։ Ընդհակառակը՝ ակնհայտ դարձավ, որ Ս. Սարգսյանի կառավարման շրջանում ՀՀ-ում խորանում է մի իրական քրեական հեղափոխություն։ Վարչախումբը, մատնելով իր քաղաքական սնանկությունը, շատ ավելի մեծ գրավ …

կարդալ ավելին

Ախպեր ունեմ, աշխարհը չունի

02.10.2008

Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալուց հետո, երեկ խորհրդարանում տեղի ունեցավ կառավարության հետ առաջին հարցուպատասխանը: Եվ թերեւս երեկվա «բացառիկությունն» ընդգծելու համար՝ նախկինում ԱԺ ամբիոնին գրեթե չմոտեցող վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ պատասխանեց պատգամավորներից մեկի հարցին: «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Տ.Սարգսյանին միանգամից երեք հարց ուղղեց: «Ես ակնկալում եմ վարչապետի պատասխանը, որովհետեւ հարցերս անձամբ իրեն եմ ուղղում: Արտասահմանյան …

կարդալ ավելին

Դավադրություն Հանրապետական կուսակցության դեմ

02.10.2008

20-րդ դարում հայկական երեք հանրապետությունների երեք հիմնադիր կուսակցությունները տարբեր ուղիներ եւ տարբեր ճակատագրեր ունեցան: Առաջին Հանրապետության հիմնադիր ՀՅԴ-ն, իր իսկ տեսաբանների համոզմամբ, անցյալ դարի 20-ականներից «այլեւս անելիք չուներ» եւ հանգեց իր հնարած բառ-գաղափարախոսությանը՝ գոյատեւմանը եւ անցած 90 տարիներին հենց այդպես էլ վարվում է. գոյատեւում է, դեպ եւ անդեպ հիշեցնելով իր մասին: Երկրորդ Հանրապետության հիմնադիր կուսակցությունը՝ …

կարդալ ավելին

Մերոնք՝ ԵԱՀԿ-ում

02.10.2008

Սեպտեմբերի 18-21-ը Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի քննարկման հիմնական թեման, ինչպեսեւ սպասվում էր, եղել է ռուս-վրացական հակամարտությունը: Հայաստանից նստաշրջանին մասնակցել են պատգամավորներ Արամ Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Խաչիկ Հարությունյանը եւ Արմեն Աշոտյանը: «Ես խոսեցի այն մասին, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական եւ խոշորագույն տնտեսական գործընկերն է տարածաշրջանում, եւ որ մենք …

կարդալ ավելին

Սահմանը չեն բացելու

01.10.2008

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու Յորքում ԱՄՆ-ի սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «քանի դեռ Հայաստանը չի ազատել բռնազավթված ադրբեջանական հողերը, այդ երկրի հետ սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող»: Հանդիպմանը, որին մասնակցել են նաեւ Նյու Յորքի ադրբեջանական ասոցիացիայի անդամները, քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները:

կարդալ ավելին

Սպասելիքներ չկային

01.10.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ասել է, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների` Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումից առանձնապես սպասելիքներ չկային։ «Առհասարակ մի քանի հանդիպումներ եղան, որեւէ կոնկրետ արդյունք, որ հիմա կարող եմ ասել` չկա, բայց վստահ եղեք, որ դրանք ամբողջի մի մասն են, շղթայի օղակները, եւ արդյունքն անպայման կլինի»,- ասել է նա: Անդրադառնալով …

կարդալ ավելին

Հնարավոր չէ ազատվել

01.10.2008

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ով երեկ մասնակցել է Սարալանջի մայրուղու բացման արարողությանը, լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում այն հայտարարություններին, թե «անհրաժեշտ է ազատվել Քոչարյանի ժառանգությունից»: «Այդ ժառանգությունից հնարավոր չէ ազատվել. դա առաջին հերթին կայացած Հայաստանի Հանրապետությունն է, բարեկարգված Երեւանն է, վերականգնվող Գյումրին է, Հյուսիսային պողոտան, այս ճանապարհը, որտեղ մենք կանգնած ենք այսօր, …

կարդալ ավելին

Երեք թեկնածու

01.10.2008

Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու նպատակով արդեն գրանցվել է երեք թեկնածու` Գյումրիի ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ Գյումրիի ավագանու անդամ Կարապետ Ներսիսյանը: Թիվ 34 ԸԸՀ նախագահ Սայաթ Մինասյանն «Արմենպրեսին» ասել է, որ այս երեք թեկնածուներից յուրաքանչյուրն այս ընթացքում ունի ընտրություններից առաջ եւ դրանց ընթացքում գործելու յուրօրինակ ռազմավարություն:

կարդալ ավելին

Հայտնաբերել են

01.10.2008

ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում երեկ` սեպտեմբերի 29-ին, Երեւանում հայտնաբերվել եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով հետախուզվող, ՀՀ ԱԱԾ 10-րդ վարչության նախկին աշխատակից Հարություն Ղարիբյանը: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի …

կարդալ ավելին

Նորից հետաձգեցին

01.10.2008

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ դարձյալ հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Երեկվա նիստում հարցաքննվել են գործով վկաները: Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 2-ին: Հիշեցնենք, որ Գ. Ջհանգիրյանը ձերբակալվել է այս տարվա փետրվարի 23-ին եւ մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցիչ …

կարդալ ավելին

Ընտրությունները՝ «CENTRAL»-ում

01.10.2008

Կիրակի օրը Երեւանի Կենտրոն համայնքում տեղի ունեցած թաղապետի ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի: Ընտրություններում կիրառվեցին հայտնի գրեթե բոլոր անօրինականությունները` լցոնումներ, վստահված անձանց ահաբեկում, զինված խմբավորումներով հարձակումներ տեղամասերում, ընտրակաշառքի բաժանում, բաց եւ կրկնակի քվեարկություն, եւ այլն: Դրա արդյունքում, ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, Կենտրոն համայնքում «վերընտրվել» է գործող թաղապետ …

կարդալ ավելին

«Ջղագրգռության դրսեւորումներ չեմ տեսնում»

01.10.2008

«Մեդիամաքս»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: – Սեպտեմբերի 29-ին Հայաստանում մեկնարկեցին ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer 08 զորավարժությունները, որոնք խոշորագույնն են Հարավային Կովկասում երբեւէ անցկացվածներից: ՆԱՏՕ-ի առաջին զորավարժությունները Հայաստանում անցկացվեցին 2003 թվականին. ի՞նչ գնահատական կտաք այս 5 տարիների համագործակցությանը: – Կարծում եմ, ինչպես ՆԱՏՕ-ն, այնպես էլ Հայաստանը …

կարդալ ավելին

Մանվել Ղազարյանը՝ ԱԺ-ում

01.10.2008

Երեկ առաջին անգամ ԱԺ էր եկել պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակի հարթակից նա հայտարարություն էր կարդացել, որ ԱԺ 7 պատգամավորներ` ՀՀԿ խմբակցության անդամներ Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը, անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը եւ ինքը միանում …

կարդալ ավելին

Ընտրվեց՝ համարյա «գոլդ» թվով

01.10.2008

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ԱԺ նախագահ ընտրվել է 1990թ., 1991-ին դարձել է հանրապետության նախագահ, ընտրվել է 5 տարով, պաշտոնավարել է 1 տարի: Նույնը վերաբերում է Բաբկեն Արարքցյանին, Խոսրով Հարությունյանին, Արմեն Խաչատրյանին, Կարեն Դեմիրճյանին, եւ այլն: Որեւէ մեկը մինչեւ իր լիազորությունների ավարտը չի պաշտոնավարել: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Բաբկեն Արարքցյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Տիգրան Թորոսյանը ներկայացրել են պարտադրված …

կարդալ ավելին

Գագիկ Ծառուկյանը` նախկին եւ ներկա կուսակիցների մասին

01.10.2008

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե Քաղաքաշինության նախարարությունը 2007թ. թույլ է տվել 240 մլն դրամի չարաշահումներ: «Գնացեք Զաքարյան Իշխանի մոտ, վերցրեք ակտերն ու գնացեք ստուգեք: Վարդան Վարդանյանը (Քաղաքաշինության նախարար` ԲՀԿ անդամ».- Ա.Ա.) այդ ակտերի տակ չի ստորագրել»,- ասել է Գ. Ծառուկյանը: …

կարդալ ավելին