Նորից հետաձգեցին

01/10/2008

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ դարձյալ հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Երեկվա նիստում հարցաքննվել են գործով վկաները: Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 2-ին: Հիշեցնենք, որ Գ. Ջհանգիրյանը ձերբակալվել է այս տարվա փետրվարի 23-ին եւ մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ»: